քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հայկ Ալեքսանդրի Հովսեփյան (հունվարի 19, 1891[1], Բաշկադըքլար, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 10, 1937, Մոսկվա, ԽՍՀՄ) - 1937), ռազմական գործիչ, 2-րդ կարգի բանակային կոմիսար։ ՌՍԴԲԿ անդամ 1913 թվականից։
Հայկ Հովսեփյան | |
---|---|
հունվարի 19, 1891[1] - սեպտեմբերի 10, 1937 (46 տարեկան) | |
Ծննդավայր | Բաշկադըքլար, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | 2-րդ կարգի բանակային կոմիսար[1] |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ[1] և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ[1] |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1911)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1] |
Պարգևներ |
Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1911), սովորել է ՄՊՀ բժշկական ֆակուլտետում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ Հոկտեմբերյան հեղաշրջումից (1917) հետո աշխատել է Ռուսաստանի ազգությունների և առողջապահության կոմիսարիատներում (1918-1920)։ 1921 թվականին գործուղվել է Հայաստան, 1922 թվականին՝ նշանակվել Հայկական հրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1925-1927 թվականներին Կովկասյան բանակի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1927 թվականին ընտրվել է ՀԿ (բ) Կ ԿԿ առաջին քարտուղար, 1928 թվականին նշանակվել Մերձվոլգյան զինվորական օկրուգի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1929-1937 թվականներին՝ կարմիր բանակի գլխավոր քաղ. վարչությունում՝ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, առաջին տեղակալ։ Անդրֆեդերացիայի ԿԳԿ անդամ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.