հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա From Wikipedia, the free encyclopedia
Հայկ Կիրակոսի Ասատրյան (փետրվարի 5, 1900, Ալաշկերտ, Աղրըի մարզ, Թուրքիա - հունվարի 13, 1956, Սոֆիա, Բուլղարիա), հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա։
Հայկ Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1900 |
Ծննդավայր | Ալաշկերտ, Աղրըի մարզ, Թուրքիա |
Մահացել է | հունվարի 13, 1956 (55 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Կուսակցություն | ՀՅԴ |
Hayk Asatryan Վիքիպահեստում |
Հայկ Ասատրյանը ծնվել է 1900 թվականի փետրվարի 5-ին Ալաշկերտի գավառի Երից գյուղում։ Արմատները Տարոնից են։ 8 տարեկանում կորցրել է հորը ( հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր) և քրոջ ու եղբոր հետ մնացել է մոր խնամքին։
Սկզբնական կրթություն է ստացել ծննդավայրում, որն ավարտելուց հետո համալրել է ՀՅԴ Աշակերտական միության շարքերը։ Այնուհետև իր ուսումը շարունակել է Երևանի թեմական դպրոցում։ Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր Աշակերտական կազմակերպությունից, մասնակցել է ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովին։ 1918-1919 թվականներին նրա ջանքերով Երևանում լույս է տեսնում ՀՅԴ Աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը[1]։
Մասնակցել է 1921 թվականի փետրվարյան ապստամբությանը, ապա ձերբակալումից ազատվելու համար հաստատվել է Թավրիզում, այստեղ է եկել նաև Նժդեհը և միասին գնացել են Եվրոպա։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով (1930)։
Այնուհետև Հ. Ասատրյանը մեկնել է Բուլղարիա, որտեղ ապրել է Գ. Նժդեհի հետ։ Ապա որպես ուսուցիչ՝ աշխատել է Սոֆիայի Գևորգ-Մեսրոպ ճեմարանում։ 1932 թվականին Հ. Ասատրյանի խմբագրությամբ լույս է տեսել «Խռովք» գիտական ամսագիրը։ 1933 թվականին Սոֆիայում հրատարակել է «Ցեղանենգ շեյթան»-ը և «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության և Մայիս 28-ի մասին» գրքույկները։
Հայկ Ասատրյանը զբաղվել է կուսակցական գործունեությամբ, եղել է ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ՝ քարտուղար, ունեցել է տարաձայնություններ գործընկերների հետ, որի հետեւանքով հեռացվել է կուսակցությունից (1935 թվական)։ Ասատրյանը ՀՅԴ-ից հեռացվել է ավելի շուտ քան Նժդեհը։
Եղել է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը։ Խմբագրել է պարբերականներ, հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը, Նժդեհի հետ միասին (1937-1944 թվականներին)։ Համատեղ հիմնադրել և քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրենիք» ամսագիրը։
Գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրև թե հայերը ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունեն, և որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես այդ տեղի ունեցավ հրեաների հետ։ Հայկ Ասատրյանը հանդես է եկել «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսել 1943 թվականին Սոֆիայում, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտիպ։ 1944 թվականին Բուլղարիայում ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և մինչև 1955 թվականը տառապել խորհրդային բանտերում[2]։
Մահացել է 1956 թվականի նոյեմբերի 13- ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.