Հայլիգենքրոյց վանական համալիր
From Wikipedia, the free encyclopedia
Հայլիգենքրոյց աբբայություն (գերմ.՝ Stift Heiligenkreuz, Սուրբ Խաչի վանք), կաթոլիկ վանական համալիր Ավստրիայի Ստորին Ավստրիա նահանգի Հայլիգենքրոյց գյուղում։ Տեղակայված է Վիեննական անտառի հարավային հատվածում, մայրաքաղաք Վիեննայի կենտրոնից մոտավորապես 25 կմ հարավ-արևմուտք։ Վանքը պատկանում է ցիստերականների օրեդենին։ Հիմնադրվել է 1133 թվականին։ Հանդիսանում է ներկայում գոյություն ունեցող ցիստերական ամենահին և ամենամեծ գործող վանական եկեղեցական համալիրներից մեկը։ Այն հանդիսանում է նաև Եվրոպայի ամենամեծ եկեղեցական ճարտարապետական համալիրներից մեկը[1][2]։
Արագ փաստեր Հայլիգենքրոյց աբբայություն գերմ.՝ Stift Heiligenkreuz, Երկիր ...
Հայլիգենքրոյց աբբայություն գերմ.՝ Stift Heiligenkreuz | |
---|---|
Հայլիգենքրոյց աբբայություն | |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Ստորին Ավստրիա |
Հիմնադիր | Մակրոգրաֆ Լեոպոլդ III Սուրբ |
Կարգավիճակ | Գործող |
Վիճակ | Կանգուն, լավ |
Փակել