Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղակայված է Երևանյան լճի կողքին՝ Ամերիկյան փողոց 1 հասցեում[1]։ Բացվել է 1992 թվականի փետրվարի 3-ին[2]։ Տեղանքը զբաղեցնում է 90,469 քառակուսի մետր (22 ամերիկյան ակր) տարածք, և իր կառուցման ավարտին՝ 2005 թ. եղել է խոշորագույն ամերիկյան դեսպանատունն աշխարհում[3]։ Երևանում ԱՄՆ դեսպանատունը նորանկախ Հայաստանում առաջին դիվանագիտական ներկայացուցչությունն է[4]։
Արագ փաստեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն, Հավատարմագրված երկիր ...
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն | |
---|---|
Հավատարմագրված երկիր | ԱՄՆ |
Ընդունող երկիր | Հայաստան |
Դեսպան | Լին Մ. Թրեյսի |
Հասցե | Հայաստան, Երևան, Ամերիկյան փողոց 1 |
Կայք | am.usembassy.gov(անգլ.) և am.usembassy.gov/hy/(հայ.) |
Փակել
Այժմ Բաղդադի ԱՄՆ դեսպանատունը ամենամեծն է, գրեթե հինգ անգամ տարածքով ավելի մեծ է քան Երևանինը[5]։