Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան From Wikipedia, the free encyclopedia
Լին Մ. Թրեյսի (անգլ.՝ Lynne M. Tracy), ամերիկացի կարիերային դիվանագետ, Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների հարցերով փորձագետ։ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանն (2019-2022)[2][3]։ 2023 թվականի հունվարից Ռուսաստանում ԱՄՆ դեսպան։
Լին Մ Թրեյսի Lynne M. Tracy | |||
| |||
---|---|---|---|
2019 | |||
Նախորդող | Ռիչարդ Մ. Միլս կրտսեր | ||
Կրթություն՝ | Ջորջիայի համալսարան, Ակրոնի համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | Իրավունքի դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | ՀՀ-ում ԱՄՆ դեսպան | ||
Ազգություն | ամերիկացի | ||
Ծննդյան օր | 1964 | ||
Ծննդավայր | Բարբերթոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ | ||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||
Հայր | Ալբերտ Թրեյսի[1] | ||
Մայր | Քերոլ Սյու Թրեյսի[1] | ||
Պարգևներ |
Award for Heroism (2009) | ||
Լին Թրեյսին 1986 թվականին ավարտել է Ջորջիայի համալսարանը, ԽՍՀՄ ուսումնասիրության գծով ստացել է բակալավրի աստիճան։ Նա իրավունք է ուսումնասիրել Օհայոյում։ 1994 թվականին ավարտել է Ակրոնի համալսարանը և ստացել իրավունքի դոկտորի աստիճան։ Տիրապետում է ռուսերենին[3]։
2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի օգոստոս ամիս Լին Թրեյսին աշխատել է Պակիստանի Փեշավար քաղաքի ԱՄՆ հյուպատոսությունում։ 2008 թվականի օգոստոսի 28-ին նրա ավտոմեքենայի վրա հարձակվել է զինված հրոսակախումբ՝ կրակել են անիվներին, փայտերով հարվածել ավտոմեքենային։ Թրեյսին թիկնապահի և վարորդի օգնությամբ փախել է և վերադարձել իր աշխատանքին, որի համար 2009 թվականին արժանացել է պետքարտուղարի կողմից «Հերոսության պարգև»-ի (անգլ.՝ Secretary’s Award for Heroism)[3]:
Լին Թրեյսին 2011-2012 թվականներին աշխատել է որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն։ 2012-2014 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնական[3]։ 2014-2017 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի փոխդեսպան Մոսկվայում[4], Աշխաբադում և Աստանայում[3]։
Մինչև 2018 թվականի ավարտը ԱՄՆ պետքարտուղարությունում եղել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական[5]։ 2017 թվականին ստացել է «Պատվո մրցանակ» (անգլ.՝ Distinguished Honor Award) Ռուսաստանում դիվանագիտական աշխատանքի համար[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.