Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումը (արաբ․՝ حمدان بن محمد بن راشد آل مكتوم, նոյեմբերի 14, 1982(1982-11-14)[1][2][3], Դուբայ, ԱՄԷ), Դուբայի թագավորական ընտանիքի անդամ, Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումի որդին, 2008 թվականի փետրվարի 1-ից Դուբայի թագաժառանգ։

Արագ փաստեր Կրթություն՝, Մասնագիտություն՝ ...
Փակել

Կենսագրություն

Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումը Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումի տասներեք երեխաներից մեկն է, նրա առաջին կնոջ երկրորդ որդին Ռաշիդ ալ-Մաքթումից հետո։

Կրթություն

Նա սկսել է իր ուսումը Շեյխ Ռաշիդի անվան մասնավոր դպրոցում, հետո Դուբայի կառավարական դպրոցի, վարչական կառավարում բաժնում։ Այնուհևտև ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիայում, այնտեղ են վերապատրաստվել նաև բրիտանական գահի ժառանգորդներ Ուիլյամը և Հարրին։ Որից հետո ավարտել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանը։ Vision ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ Մեծ Բրիտանիայում ստացած ուսումը նրան տվել է մի շարք ունակություններ, որոնցից են ՝ ինքնակառավարումը, կարգապահությունը, պատասխանատվությունը, նվիրվածությունը, թիմային համատեղ աշխատանքը և այլն։

Կարիերա և քաղաքական գործունեություն

2006 թվականի սեպտեմբերին, Համդան իբն Մոհամմադը նշանակվել է Դուբայի գործադիր խորհրդի նախագահ։ Ավագ եղբոր Ռաշիդ իբն Մուհամմադի հրաժարականից հետո, 2008 թվականի փետրվարի 1-ից 25 տարեկան հասակում դառնում է Դուբայի թագաժառանգը։ Դառնալով նոր թագաժառանգ նա նշանակվեց մի շարք առանցքային պաշտոնների, ինչպիսիք են օրինակ HN Capital LLP հիմնադրամի ֆոնդի ղեկավարի, իր անունը կրող համալսարանի նախագահի, ինչպես նաև երիտասարդ գործարարներին աջակցող լիգայի ղեկավարի, Դուբայում սպորտի հանձնաժողովի և աուտիզմի հետազոտությունների կենտրոնի անդամի և այլ պաշտոնները։

Forbes ամսագիրը 2011 թվականին պետության թագաժառանգի կարողությունը գնահատեց 18 մլդ դոլլար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.