![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Flag_of_Hamburg.svg/langhy-640px-Flag_of_Hamburg.svg.png&w=640&q=50)
Համբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Համբուրգ[4] (գերմաներեն՝ Hamburg), մեծությամբ Գերմանիայի երկրորդ քաղաքն է (Բեռլինից հետո), յոթերորդ խոշորագույնը Եվրամիությունում և առավել բնակեցված քաղաքը Եվրոպական միության ոչ մայրաքաղաքների մեջ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Համբուրգ | |||||
գերմ.՝ Hamburg[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Ալտոնա, Բերգերդորֆ, Այմսբյուտել, Համբուրգ Միտտե, Հարավային Համբուրգ, Հարբուրգ և Վանդսբեկ | ||||
Առաջին հիշատակում | 810 | ||||
Մակերես | 755,09 կմ² | ||||
ԲԾՄ | 6±1 մետր | ||||
Բնակչություն | ▲1 892 122 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2][3] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 040 և 04721 | ||||
Փոստային դասիչ | 20095–21149, 22041–22769 և 27499 | ||||
Ավտոմոբիլային կոդ | HH | ||||
Պաշտոնական կայք | hamburg.de(գերմ.) և hamburg.com(անգլ.) | ||||
| |||||
Համբուրգը խոշոր նավահանգստային քաղաք է։ Նրա բնակչությունը գերազանցում է 1.7 միլիոնը, իսկ Համբուրգ Մետրոպոլիտան մարզը ունի ավելի քան 5 միլիոն բնակիչ։ Քաղաքը գտնվում է Էլբա գետի մոտ։ Համբուրգը համարվում է տրանսպորտային հանգույց՝ լինելով 2-րդ խոշորագույն նավահանգիստը Եվրոպայում։ Այն հանդիսանում է ԶԼՄ-ների և արդյունաբերության կենտրոն։ Ռադիո և հեռուստաալիքներ հեռարձակող Norddeutscher Rundfunk Gruner + Jahr և Spiegel-Verlag համարվում են Համբուրգի մեդիա դաշտի կարևորագույն սյուները։
Համբուրգը դարեր շարունակ եղել է կարևոր ֆինանսական կենտրոն և համարվում է աշխարհում երկրորդ հնագույն բանկի՝ Berenberg Bank-ի նստավայրը։