Համբարձում (տոն)
From Wikipedia, the free encyclopedia
Համբարձում (հուն․՝ Ανάληψις τοῦ Σωτήρος; լատին․՝ ascensio), քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համբարձում (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Համբարձում, Տեսակ ...
Համբարձում | |
---|---|
Հիսուս Քրիստոսի համբարձումը | |
Տեսակ | moveable feast?, պետական տոն և Քրիստոնեական տոն |
Ենթադաս | Great Feasts of the Orthodox Church? |
Ամսաթիվ | Easter + 39 days?[1] |
Շաբաթվա օր | հինգշաբթի |
Տոնվում է | Քրիստոնեական որոշ պետություններ |
Հաստատված | Հիսուս Քրիստոսի համբարձման պատվին |
Կրոն | քրիստոնեություն |
Անվանված է | Հիսուսի համբառնալը |
Ի հիշատակ | Հիսուսի համբառնալը |
Կապված | Զատկի հետ |
Փակել