Համաշխարհային ցուցահանդես (2008)
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային ցուցահանդես 2008 կամ Էքսպո-2008 (անգլ.՝ Expo 2008), համաշխարհային ցուցահանդես, որ անցկացվել է Իսպանիայի Սարագոսա քաղաքում 2008 թվականի հունիսի 14-ից սեպտեմբերի 14-ը` «Ջուր և կայուն զարգացում» խորագրով։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր Էբրո գետի ափին։ Այն կոորդինացվել է Միջազգային ցուցահանդեսի գրասենյակի կողմից, որը միջազգային ցուցահանդեսներ կազմակերպելու միավորում էր։
Էքսպո-2008 | |
---|---|
Պատկեր:Expo 2008 logo.PNG | |
Երկիր | ![]() |
Հրապարակ | 8.1 հա |
Գտնվելու վայր | Սարագոսա |
Ցուցահանդեսի տեսակ | Expo |
Այցելուներ | 5.650.941 |
Միջազգային ցուցահանդեսն ընդունած քաղաքը` Սարագոսան Արագոն ինքնավար համայնքի մայրաքաղաքն է ու բնակչության քանակով հինգերորդ քաղաքն Իսպանիայում։ Սարագոսան ընտրվել է Համաշխարհային ցուցահանդեսը հյուրընկալող քաղաք 2004 թվականի դեկտեմբերի 16-ին` հաղթելով հունական Սալոնիկին և իտալական Տրիեստին։
Ցուցահանդեսի առավել խորհրդանշական շինություններից են եղել Ջրային աշտարակը, որ մոտ 80 մ բարձրությամբ շինություն է, որը նախագծել է Էնրիկե դե Թերեզան և խորհրդանշում է ջրի կաթիլը, Զահա Հադիդի նախագծած Կամուրջ-տաղավարը և գետային ակվարիումը։ Ցուցահանդեսի կայքում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում` Cirque du Soleil անունով ամենօրյա ներկայացումը։
Բացի տարբեր երկրներից` միջկառավարական կազմակերպությունները ևս մասնակցել են Էքսպո 2008 ցուցահանդեսին` պահպանելով ջրի և կայուն զարգացման թեման։ Մինչ միջոցառման անցկացումը ցուցահանդեսն ընդունող կոմիտեն հաշվարկել էր, որ ցուցասրահների ներկայացվածությունից կունենա 135 միլիոն եվրոյի շահույթ։