Համային հավելումներ
From Wikipedia, the free encyclopedia
Համային հավելումներ, քիմիական, կենսաբանական, բուսական ծագման արտադրանք և դրանց խառնուրդներ, որոնք նախատեսված են բարելավելու պատրաստած սննդամթերքի համն ու բույրը։
Արագ փաստեր Համային հավելումներ, Ենթատեսակ ...
Ենթատեսակ | Սննդային հավելումեր |
---|---|
Condiments Վիքիպահեստում |
Փակել
Բուրավետ համեմունքներն ու անուշաբույր հավելումները կարող են օգնել բարելավել սննդի մարսողությունն ու կլանումը, ինչպես նաև դրա երկարաժամկետ պահպանման հնարավորությունը։ Բուրմունքները ներառում են տարատեսակ համեմունքներ, աղ, շաքար, որոշ համային տեսականի, սոուսներ, պատրաստի ուտելիքներ (կետչուպ,մայոնեզ, մանանեխ, ծովաբողկ), յուղի խառնուրդներ (ձեթ մանանեխով, կանաչիով, լոլիկով, խեցգետիններով և այլն) և այլ նյութեր, բուրմունքներ ապահովող նյութեր՝ (Նատրիումի գլուտամատ - E621, MSG), քացախ նոսրացած ջրով, կիտրոնաթթու և այլն), որոնք ավելացվում են ըստ ճաշակի։