From Wikipedia, the free encyclopedia
Համակարգային վերլուծություն, գիտական ճանաչողության մեթոդ է, որն իրենից ներկայացնում է հետազոտվող համակարգի փոփոխականների կամ տարրերի միջև կառուցվածքային կապերի հայտնաբերմանն ուղղված գործողությունների հաջորդականություն։ Հիմնվում է մետագիտական, փորձարարական, բնագիտական, վիճակագրական, մաթեմատիկական մեթոդների վրա։
Անալիզ և սինթեզ տերմինները հունական ծագում ունեն և թարգմանվում են համապատասխանաբար՝ «առանձնացնել» և «միացնել։ Այս տերմինները գիտական բնագավառներում են՝ մաթեմատիկայից և տրամաբանությունից դեպի տնտեսագիտություն և հոգեբանություն, ներկայացնելու համապատասխան հետազոտական ընթացակարգերը։ Անալիզը դա այնպիսի ընթացակարգ է, որի օգնությամբ մենք մասնատում ենք գաղափարական կամ նյութական ամբողջությունը։ Սինթեզը դա այնպիսի ընթացակարգ է, որի օգնությամբ մենք համակցում ենք առանձին տարրերը կամ կոմպոնենտները կապակցված ամբողջություն ձևավորելու համար[1]։ Համակարգային անալիզի հետազոտողները համակարգի վերլուծության համար կիրառում են մեթոդաբանություն ամբողջական պատկերը ներկայացնելու համար։ Համակարգային վերլուծությունը կիրառվում է ամենուրեք, ուր անհրաժեշտություն կա ինչ որ բան զարգացնելու։
Կոմպյութերահենք տեղեկատվական համակարգերի զարգացումը ներառում է համակարգային վերլուծության էտապ, որը ծնում կամ կատարելագործում է տվյալների մոդելը, որը իր հերթին տվյալների բազաի ստեղծման կամ կատարելագործման նախատիպն է database (տես Christopher J. Date "An Introduction to Database Systems")։ Համակարգային վերլուծության տարբեր մոտեցումներ գոյություն ունեն։ Կոմպյուտերահենք ինֆորմացիոն համակարգերի մշակման ընթացքում (համաձայն Ջրվեժի մոդելի այլ կերպ վերից վար մոտեցման) համակարգային վերլուծությունը պետք է բաղկացած լինի հետևյալ քայլերից.
Մեկ այլ տեսակետ ընդգծում է գործողությունների փուլային մոտեցումը։ Այս մոտեցումը համակարգային անալիզը տրոհում է հինգ փուլերի.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.