Հաղորդակցման ընդունակություններ
From Wikipedia, the free encyclopedia
Հաղորդակցման ընդունակություններ, ընդունակություններ, որոնք ապահովում են մարդու արդյունավետ շփումը, հաղորդակցումը այլ մարդկանց հետ։
Դրանցից գլխավորներն են.
ա)այլ մարդկանց ճիշտ ընկալելու և հասկանալու, սոցիալական դիտողականության ընդունակությունը, որը պայմանավորված է մարդկանց նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ,
բ)արտահայտչական, ինքնադրսևորման ընդունակությունը, իր մտքերն ու զգացմունքները արտահայտել կարողանալը,
գ)հաղորդակցվելու ձևերին ու պայմանականություններին տիրապետելը, նրբանկատությունը և այլ սոցիալական հմտություններ։
Հաղորդակցման ընդունակությունն երբեմն անվանում են նաև սոցիալական ձեռնահասություն (կոմպետենտություն)։ Այն հատկապես անհրաժեշտ է ղեկավարներին, մանկավարժներին, բժիշկներին և մարդկանց հետ ամենօրյա աշխատանք կատարող այլ մասնագետների։