![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Bundesarchiv_B_145_Bild-F004665-0003%252C_Walter_Hallstein.jpg/640px-Bundesarchiv_B_145_Bild-F004665-0003%252C_Walter_Hallstein.jpg&w=640&q=50)
Հալշտայնի դոկտրին
From Wikipedia, the free encyclopedia
Հալշտայնի դոկտրին (գերմ.՝ Hallstein-Doktrin, ԳՖՀ արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Վալտեր Հալշտայնի անունով), Արևմտյան Գերմանիայի (ԳՖՀ) արտաքին քաղաքականության դոկտրին, որն ընդունվել Է ԳՖՀ դեսպանների խորհրդակցությունում, 1955 թվականի դեկտեմբերին, Բոննում։ Նպատակն Էր սահմանափակել սոցիալիստական ճամբարում գտնվող Արևելյան Գերմանիայի (ԳԴՀ) իրավունքները, սահմանել, որ Դաշնային Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի և չի պահպանի Արևելյան Գերմանիան ճանաչող ցանկացած պետության հետ, բացառությամբ Խորհրդային Միության՝ որպես հետպատերազմյան Գերմանիայի համար պատասխանատու պետությունների քառյակի անդամի:58–61[1]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Bundesarchiv_B_145_Bild-F004665-0003%2C_Walter_Hallstein.jpg/640px-Bundesarchiv_B_145_Bild-F004665-0003%2C_Walter_Hallstein.jpg)
։
1967 թվականին Արևմտյան Գերմանիայի կառավարությունը ստիպված Էր հրաժարվել Հալշտայնի դոկտրինի կիրառումից սոցիալիստական երկրների նկատմամբ։ Իսկ 1960-ական թվականների վերջից, Արևելյան Գերմանիայի դիվանագիտական լայն ճանաչման պայմաններում, Արևմտյան Գերմանիան 1970-ին հայտարարեց Հալշտայնի դոկտրինի վերացման մասին։
1972 թվականին Արևմտյան Գերմանիան պայմանագիր կնքեց Արևելյան Գերմանիայի հետ գերմանական երկու պետությունների միջև հարաբերությունների հիմունքների վերաբերյալ։
1973 թվականին Արևելյան Գերմանիան դարձավ ՄԱԿ-ի անդամ։