![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8f/Emblema_KGB.svg/langhy-640px-Emblema_KGB.svg.png&w=640&q=50)
ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտե
From Wikipedia, the free encyclopedia
ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտե, պետական կառավարման հանրապետական մարմին՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ապարատի կառուցվածքում պետական անվտանգության ապահովման բնագավառում։ 1990 թվականի օգոստոսից՝ անկախ Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության մարմին[1]։
Արագ փաստեր ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտե, Երկիր ...
ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտե | |
---|---|
![]() | |
Երկիր | ՀԽՍՀ |
Իրավասություն | ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե |
Ստեղծվել է | 18.05.1954 |
Լուծարվել է (վերափոխվել է) | 4.12.1991 |
Փակել
1954-1977 թվականներին կոչվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պետական անվտանգության կոմիտե։ 1978-1990 թվականներին կոչվել է «ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտե» և աշխատել ԽՍՀՄ ՊԱԿ-ի ապարատի կառուցվածքում։