![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/81/%25D0%259F%25D0%25B5%25D1%2589%25D0%25B5%25D1%2580%25D0%25B0_%25D0%259A%25D1%2580%25D1%2583%25D0%25B1%25D0%25B5%25D1%2580%25D0%25B0-%25D0%2592%25D0%25BE%25D1%2580%25D0%25BE%25D0%25BD%25D1%258C%25D1%258F._%25D0%259A%25D0%25BE%25D0%25BB%25D0%25BE%25D0%25B4%25D0%25B5%25D1%2586_%25D0%25A4%25D0%25B0%25D1%2580%25D1%2582%25D1%2583%25D0%25BA.jpg/640px-%25D0%259F%25D0%25B5%25D1%2589%25D0%25B5%25D1%2580%25D0%25B0_%25D0%259A%25D1%2580%25D1%2583%25D0%25B1%25D0%25B5%25D1%2580%25D0%25B0-%25D0%2592%25D0%25BE%25D1%2580%25D0%25BE%25D0%25BD%25D1%258C%25D1%258F._%25D0%259A%25D0%25BE%25D0%25BB%25D0%25BE%25D0%25B4%25D0%25B5%25D1%2586_%25D0%25A4%25D0%25B0%25D1%2580%25D1%2582%25D1%2583%25D0%25BA.jpg&w=640&q=50)
Կրուբեր քարանձավ
քարանձավ Վրաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Կրուբեր քարանձավ ( վրաց.՝ კრუბერის გამოქვაბული or კრუბერის ღრმული, աբխ.՝ Ӡоу Аҳаҧы, հայտնի է նաև որպես Վորոնյա քարանձավ (անգլ.՝ Пеще́ра Воронья)), աշխարհում հայտնի երկրորդ ամենախորը քարանձավը Վերյովկին քարանձավից հետո։ Այն գտնվում է Արևմտյան Կովկասի Գագրայի լեռնաշղթայի Արաբիկա լեռնազանգվածում` Աբխազիայի Գագրայի շրջանում (մասամբ ճանաչված պետության, նախկինում Խորհրդային Վրաստանի կազմում[note 1])[1]։
Կրուբեր քարանձավ | |
---|---|
![]() | |
Տեսակ | solutional cave? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն |
ԲԾՄ | 2320 մետր |
Երկարություն | 13,432 մետր |
Խորություն | 2199 մետր |
Հայտնաբերման տարի | 1960 |
Անվանված է | Alexander Kruber? |
![]() | |
![]() | |
Ամենաբարձր քարանձավի մուտքի (Արբայկա) և նրա ամենախոր հետախուզված կետի բարձրության տարբերությունը 2199 ± 20 մետր (7215 ± 66 ֆուտ) է[2]։ Այն դարձել է աշխարհի ամենախորը հայտնի քարանձավը 2003 թվականին, երբ Ուկրաինայի քարանձավային ասոցիացիայի արշավախումբը հասել է 1910 մ (6270 ֆուտ) խորության, որը գերազանցել է նախորդ ամենախորը հայտնի քարանձավի՝ Լամպրեխտսոֆենի խորությունը Ավստրիական Ալպերում, 80 մետրով (260 ֆուտ)։
2006 թվականին, երկրաբանության պատմության մեջ առաջին անգամ, ուկրաինական սպալեոլոգիական ասոցիացիայի արշավախումբը հասել է ավելի քան 2000 մետր (6600 ֆուտ) խորության, և ուսումնասիրել քարանձավը մինչև −2080 մետր (−6824 ֆուտ)։ Ուկրաինացի ջրասուզակ Գենադի Սամոխինը խորացել է քարանձավի մեջ՝ 2007 թվականին սուզվելով խորքային թունելով (sump, սիֆոն, քարանձավի անցում, որն ընկղմված է ջրի տակ) մինչև 46 մետր խորություն, իսկ հետո՝ 52 մ, 2012 թվականին՝ սահմանելով հաջորդ համաշխարհային ռեկորդներ՝ 2191 մ և 2197 մ, համապատասխանաբար[3][4]։
Կրուբերի քարանձավը Երկրի վրա հայտնի երկու քարանձավներից մեկն է, որն ունի ավելի քան 2000 մետր խորություն։