Սլովակիայի հիմնական կրոնը քրիստոնեությունն է։

Փայտե եկեղեցի Նովա Պոլյանկայում

Սլովակյան Սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունը։ Ընդհանուր առմամբ Սլովակիան համարվում է բավականին կրոնականացված երկիր (բնակչության 77%)՝ հատկապես համեմատած հարևան Չեխիայի հետ։

Սլովակիայի հավատացյալների մեծ մասը (62 %) կաթոլիկներ են[1]։ Երկիրը բաժանված է 8 թեմերի, այդ թվում՝ 3 արքեպիսկոպոսական թեմերի։ Կան նաև հունակաթոլիկներ(4,1 %)[1]։

Ըստ մեծության երկրորդ խումբը բողոքականներն են (10,8 %[2], լյութերականները (հիմնականում սլովակներ) և ռեֆորմականները (հիմնականում հունգարները))։

Ուղղափառությունը (0,9 %) տարածված է հիմնականում ռուսների և երկրի հյուսիս-արևելքում նրանց հետնորդների շրջանում[3]։ Սլովակիայում ապրում է 50 000 ուղղափառ և կա 125 եկեղեցի ու 105 ուղղափառ համայնք[4]։

Մնացած դավանանքներին պատկանում է երկրի բնակչության 1,1 %-ը։ Մոտ 2 300 հրեաներ են մնացել Սլովակիայի մինչպատերազմական հրեական բնակչությունից, որոնք կազմում էին մոտ 120 000 մարդ[5]։

Երկրի ողջ տարածքում բնակչության գերիշխող են կաթոլիկները՝ բացառությամբ երկու շրջանների՝ Միյավան, որտեղ ավելի շատ են լյութերականները, իսկ Սվինդիկում՝ հունակաթոլիկները[6]։

Բնակչության 13,7 %-ն իրեն համարում է աթեիստ[1][2]։

Սլովակիայում ապրում են 4-5 հազար մուսուլման, սակայն նույնիսկ այդ պարագայում երկրում չկա և ոչ մի մզկիթ[7]։




Կրոնը Սլովակիայում (2011)[8]      Կաթոլիկներ (62%)     Բողոքականներ (8.9%)     Հունակաթոլիկներ (3.8%)     Ուղղափառներ (0.9%)     Եհովայի վկաներ (0.3%)     Այլ կրոններ (0.5%)     Աթեիստներ (13.4%)     Չհատկորոշված (10.6%)

Մանրամասն տեղեկատվություն Դավանանք, Թվակազմ ...
Դավանանք Թվակազմ
Կաթոլիկներ 3.708.120
Լյութերականներ (Evanjelická cirkev augsburského vyznania na Slovensku) 372.858
Հունակաթոլիկներ 219.831
Ռեֆորմականներ 109.735
Ուղղափառներ 50.363
Եհովայի վկաներ 20.630
Մեթոդականներ 7.347
Փակել

Բացի այդ՝ երկրում կան քրիստոնեական այլ ուղղությունների փոքր խմբեր՝ բապտիստներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, չեխական եղբայրներ, հին կաթոլիկներ, Սլովակիայի առաքելական եկեղեցի, հուսիտներ և այլն[9][10]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.