Կրիոսկոպիա, ֆիզքիմիական հետազոտության մեթոդ, հիմնված է մաքուր լուծիչի և լուծույթի սառեցման ջերմաստիճանների տարբերության (
) չափման վրա։ Ըստ Ռաուլի օրենքի, ոչ էլեկտրոլիտների նոսր լուծույթների համար
սառ
կ
, որտեղ
-ն լուծված նյութի մոլալ կոնցենտրացիան է (1000 գ լուծիչում լուծված նյութի մոլերի թիվը)։ Տվյալ լուծիչի համար
կ հաստատուն մեծություն է և կոչվում է կրիոսկոպիկ հաստատուն կամ լուծիչի սառեցման կետի մոլալ ցածրացում, կախված է միայն լուծիչի բնույթից։ Ջրի համար
կ=1,86, բենզոլի համար՝ 5,07։
սառ-ի չափման միջոցով կարելի է հաշվել լուծված նյութի մոլեկուլային զանգվածը ըստ
հավասարման, որտեղ
-ն լուծիչի և
-ը լուծված նյութի զանգվածներն են գրամներով։ Կրիոսկոպիան հնարավորություն է տալիս հաշվել նաև տվյալ լուծիչում լուծված ինքնաասոցվողկամ դիսոցվող նյութի ասոցման կամ դիսոցման աստիճանը և նրա ակտիվությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 689)։ ![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/b/bf/CC_BY-SA_icon_80x15.png) |