Կրթության իրավունք
From Wikipedia, the free encyclopedia
Կրթության իրավունք, «երկրորդ սերնդի» մարդու իրավունքներից մեկը (սոցիալ-տնտեսական և մշակութային. խտրականության արգելքի տեսանկյունից կարելի է դիտարկել նաև որպես առաջին սերնդի քաղաքացիական իրավունք)։ ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովը սահմանում է կրթության իրավունքի չորս հիմնական բնութագրերը` անհրաժեշտ պայմանների առկայություն, մատչելիություն (խտրականության բացակայություն, ֆիզիկական և տնտեսական մատչելիություն), կրթության ընդունելիություն և հարմարվողականություն, ինչպես նաև նշում է, որ «կրթության իրավունքը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե ուսուցիչներն ու աշակերտները ունեն ակադեմիական ազատություն»[1]։ Կրթության իրավունքի շրջանակը կարող է տարբեր լինել կրթության տարբեր մակարդակների համար․ օրինակ` Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը նախատեսում է պարտադիր և անվճար տարրական կրթություն, բայց միայն անվճար բարձրագույն կրթության աստիճանական ներդրում, կրթության ազատությունը կարելի է առանձնացնել։