From Wikipedia, the free encyclopedia
Կրեսսիդա (անգլ.՝ Cressida), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 9-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 3 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Տրոիլոս և Կրեսիդա պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան IX[7]:
Կրեսսիդա (S/1986 U 3; Ուրան IX) | |
---|---|
«Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարը | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 9 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 61 766,730 ± 0,046 կմ[1] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 61 766,730 ± 0,046 կմ[1] |
Էքսցենտրիսիտետ | 0,00036 ± 0,00011[1] |
Սիդերիկ պարբերություն | 0,463569601 ± 0,000000013 օր[1] |
Թեքվածություն | 0,006 ± 0,040° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 92 × 74 × 74 կմ (41 ± 2 կմ)[2] |
Հասարակածային շառավիղ | 39,8 ± 2 կմ[2][3][4] |
Մակերևույթի մակերես | ~20 000 կմ² |
Ծավալ | ~260 000 կմ³ |
Զանգված | ~3,4 × 1017 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,013 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,034 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[2] |
Առանցքի թեքում | 0,0°[2] |
Ալբեդո | 0,08 ± 0,01[5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Կրեսսիդան պատկանում է Պորցիայի խմբին, որի մեջ նույնպես ներառված են Բիանկան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 41 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Կրեսսիդան երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Կրեսսիդայի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,8 ± 0,3[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։
Կրեսսիդան կարող է բախվել Դեզդեմոնային մոտակա 100 միլիոն տարիների ընթացքում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.