From Wikipedia, the free encyclopedia
Մթնշաղային շողեր կամ կրեպուսկուլյար ճառագայթներ (անգլ.՝ crepuscular rays), արևի լույսի ճառագայթների անվանում, որոնք անցնում են ամպերի ճեղքերի կամ այլ առարկաների միջով և ձևավորում «լուսային սյուներ» կամ «ալիքներ»։ Մթնշաղային ճառագայթները տեսանելի են դառնում այն պատճառով, որ Արեգակից լուսավորված օդով տարածությունը հստակորեն առանձնացված է ստվերված տարածությունից։ Կրեպուսկուլյար ճառագայթներն իրենց բնույթով և տեսողականորեն շատ նման են հակակրեպուսկուլյար ճառագայթներին (անգլ.՝ anticrepuscular rays), սակայն ի տարբերություն նրանց՝ տեսանելի են Արեգակի կողմից և տեսողականորեն «դուրս են հոսում» մի կետից։
Կրեպուսկուլյար ճառագայթները նկատելի են, երբ լույսի և մութի միջև հակադրությունն առավել ակնհայտ է։
եԱրեգակի ճառագայթները տարածվում են ուղիղ գծերով, սակայն երկրագնդի վրա այդ գծերի ելքի շնորհիվ նրանք նման են կոր աղեղների։ Հետևաբար, Արեգակից բխող ուղղագիծ կրեպուսկուլյար ճառագայթները կարող են նորից համախմբվել հակաարեգակնային կետում (անգլ.՝ antisolar point) և ձևավորել հակակրեպուսկուլյար ճառագայթներ։ Այսպիսով, մթնշաղային և հակամթնշաղային ճառագայթներն ունեն նույն բնույթը։ Դրանք տեսանելի են մթնոլորտում առկա տարբեր քիմիական միացությունների շնորհիվ։ Դիֆրակցիայի, արտացոլման և ցրման միջոցով այս քիմիական միացությունները մարդու աչքի համար տեսանելի են դարձնում կրեպուսկուլյար և հակակրեպուսկուլյար ճառագայթները։
Կրեպուսկուլյար ճառագայթները սովորաբար ունենում են կարմիր կամ դեղին երանգ, քանի որ մթնոլորտում քիմիական նյութերը ցրում են կարճալիք ճառագայթները (կապույտ և կանաչ) շատ ավելի լավ, քան երկարալիք ճառագայթները (կարմիր և դեղին)։
Ամենից հաճախ, մթնշաղային ճառագայթները լինում են, երբ արևի ճառագայթները մասամբ անցնում են որոշ խոչընդոտների, ինչպիսիք են ամպերը, լեռների գագաթները կամ ծառերի սաղարթները։ Մթնշաղային ճառագայթների երեք հիմնական ձև կա.
Որոշ դեպքերում երկրորդ և երրորդ ձևերի ճառագայթները կարող են զուգակցել մի կետում և ստեղծել հակակորպուսկուլյար ճառագայթներ։
Կրեպուսկուլյար ճառագայթները երբեմն կարող են նաև տեսանելի լինել ջրի տակ, հատկապես արկտիկական տարածքներում՝ սառցակույտերի և սառույցի ճաքերի պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.