երկաթուղային կայարան From Wikipedia, the free encyclopedia
Կրասնոուֆիմսկ (ռուս.՝ Красноуфимск), Գորկու երկաթուղու Իժևսկի բաժանմունքի երկաթուղային կայարան, Սվերդլովսկի մարզի Կրասնոուֆիմսկ քաղաքի երկու երկաթուղային կայարաններից մեկը։ Պատկանում է աշխատանքների ծավալի առաջին դասին[1]։
Կայարանը բացվել է 1919 թվականին[2] Կազանից Եկատերինբուրգ երկաթուղու հետ միասին։ Էլեկտրաֆիկացվել է 1980 թվականին Եկատերինբուրգի ուղղությամբ, 1982 թվականին Կազանի ուղղությամբ[3]։
Կայարանը գտնվում է Կրասնոուֆիմսկի հարավում հարավային մայրուղիներից մեկի Ուխտոմսկու փողոցի վրա։ Կայարանից դեպի արևելք տեղակայված են բազմաթիվ գործարաններ և երկաթուղային դեպոն, դեպի արևմուտք բնակելի թաղամասեր են և երկաթուղային հիվանդանոցը, հարավում Ուֆա գետի ծոցը։ Ուղիղ կայարանի դիմաց գտնվում է մեծ հրապարակ, ավտոբուսների կայանատեղիով։ Չնայած դրան, բնակչության զգալի մասը դեպի հյուսիս ուղևորվելու համար օգտվում է հարևան հարթակից, որն էլ հիմնականում տեղակայված է Կրասնոուֆիմսկի բնակելի թաղամասում։
Կայարանի Արգիզ-Դրուժինինո ուղղությամբ գտնվող տեղամասում են գրանցված Գորկու երկաթուղու ВЛ80 և ВЛ85 տիպի էլեկտրաքարշերի զգալի մասը։
Կայարանում իրականացվում են`
Կայարանում կանգնում են այդտեղով անցնող բոլոր մերձքաղաքային և հեռավոր հաղորդակցության գնացքները։ 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ կայարանով են անցնում հեռավոր հաղորդակցության հետևյալ գնացքները`
Գնացքի № | Շարժման երթուղին | Գնացքի № | Շարժման երթուղին |
---|---|---|---|
15 "Ուրալ" | Եկատերինբուրգ - Մոսկվա | 16 "Ուրալ" | Մոսկվա - Եկատերինբուրգ |
45 | Եկատերինբուրգ - Կիսլովոդսկ | 46 | Կիսլովոդսկ - Եկատերինբուրգ |
59 "Տյումեն" | Նիժնևարտովսկ - Մոսկվա | 60 "Տյումեն" | Մոսկվա - Նիժնևարտովսկ |
75 | Ներյունգրի - Մոսկվա | 76 | Մոսկվա - Ներյունգրի |
79 | Չելյաբինսկ - Մոսկվա | 80 | Մոսկվա - Չելյաբինսկ |
81 | Ուլան Ուդե - Մոսկվա | 82 | Մոսկվա - Ուլան Ուդե |
89 | Պետրոպավլովսկ - Մոսկվա | 90 | Մոսկվա - Պետրոպավլովսկ |
95 | Բարնաուլ - Մոսկվա | 96 | Մոսկվա - Բարնաուլ |
105 | Նիժնևարտովսկ - Վոլգոգրադ | 106 | Վոլգոգրադ - Նիժնևարտովսկ |
117 | Նովոկուզնեցկ - Մոսկվա | 118 | Մոսկվա - Նովոկուզնեցկ |
127 | Եկատերինբուրգ - Իժևսկ | 128 | Իժևսկ - Եկատերինբուրգ |
135 | Բարնաուլ - Մոսկվա | 136 | Մոսկվա - Բարնաուլ |
139 | Նովոսիբիրսկ - Ադլեր | 140 | Ադլեր - Նովոսիբիրսկ |
335 | Եկատերինբուրգ - Նովոռոսիյսկ | 336 | Նովոռոսիյսկ - Եկատերինբուրգ |
377 | Նովի Ուրենգոյ - Կազան | 378 | Կազան - Նովի Ուրենգոյ |
Գնացքի № | Շարժման երթուղին | Գնացքի № | Շարժման երթուղին |
---|---|---|---|
233 | Եկատերինբուրգ - Ադլեր | 234 | Ադլեր - Եկատերինբուրգ |
521 | Եկատերինբուրգ - Նովոռոսիյսկ | 522 | Նովոռոսիյսկ - Եկատերինբուրգ |
595 | Նովի Ուրենգոյ - Տյումեն - Եկատերինբուրգ - Անապա | 596 | Անապա - Եկատերինբուրգ - Տյումեն - Նովի Ուրենգոյ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.