![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/7/76/%25D4%25BF%25D6%2580%25D5%25A1%25D5%25A2%25D5%25AB_%2528%25D5%25BA%25D5%25B8%25D5%25AF%25D5%25A5%25D5%25B4%25D5%25B8%25D5%25B6%2529.gif/640px-%25D4%25BF%25D6%2580%25D5%25A1%25D5%25A2%25D5%25AB_%2528%25D5%25BA%25D5%25B8%25D5%25AF%25D5%25A5%25D5%25B4%25D5%25B8%25D5%25B6%2529.gif&w=640&q=50)
Կրաբի (պոկեմոն)
From Wikipedia, the free encyclopedia
Կրաբի (անգլ.՝ Krabby), առաջին սերնդի ջուր տեսակի արևադարձային պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է «Կանտո» պոկեդեքսում) հաշվառված է #098 կարգաթվի ներքո[1]։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Կրաբին ոսկե խեցգետին է, որն աչքի է ընկնում իր երկու սրածայր և կեռ թևիկներով, որի միջոցով էլ գրոհում է թշնամուն։ Հանդիպում է արևադարձային և ծովափնյա գոտիներում։ Կրաբին հայտնի է նաև որպես Էշ Կետչումի առաջին պոկեմոններից մեկը[2][3]։
Արագ փաստեր Krabby*, Պոկեմոնների ազգային ցանկում ...
![]() | |
Krabby* | |
---|---|
Պոկեմոնների ազգային ցանկում | |
![]() | |
Կրաբիի դիմային տեսքը | |
Կերպարապես | երկկենցաղ խեցգետին |
Կարգաթիվ | #098 #166 (Ջոհտոյի ցանկում) |
Պոկեդեքսում | Պոկեմոնների ազգային ցանկում |
Կենդանու տեսակ | ոսկե խեցգետին (Chaceon fenneri) |
Տեսակ | ![]() |
Զանգված | 6.5 կգ |
Հասակ | 40 սմ |
Արտաքին բնութագրիչ | սրածայր կտրող թևիկներ |
Գլխավոր առանձնահատկություն | կտրիչներ |
Հիմնական բնակավայր | ծովափնյա ավազուտներ |
Նախասիրություն | ավազների մեջ մտնել |
Տեխնիկա | |
Զարգացման մակարդակ | ստորին մակարդակ |
Սկզբնական մակարդակ | Կրաբի |
Զարգացած մակարդակ | Կինգլեր (#099) |
Գերզարգացած մակարդակ | բացակայում է |
Զարգացման ձև | մակարդակ 28 |
Հատկությունների փոփոխություն | տիպային հատկությունները չեն փոխվում |
Տեխնիկական հնարքներ | «չափազանց կտրող» (hyper cutter) «խեցի զրահ» (shell armor) |
Գլխավոր տեխնիկա | գրոհ (105%) |
Թուլություն | |
Պոկեմարզիչ | ![]() |
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում ** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի | |
Պոկեմոններ ![]() |
Փակել
Կրաբին պոկեմոնի զարգացման երկու աստիճաններից առաջինն է։ Վերջինս մակարդակ 28-ում զարգանում է՝ վերածվելով ահռելի Կինգլերի։ Էվոլյուցիայի արդյունքում տիպային հատկություններ չեն փոխվում։