Կուրմանգազի Սաղիրբաև (ղազ.՝ Құрманғазы Сағырбайұлы, Qurmanǵazy Saǵyrbaıuly, 1823[1], Bokey Orda District, Արևմտյան Ղազախստանի մարզ, ԽՍՀՄ - 1896[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[2])[3], ղազախ ժողովրդական երաժիշտ-դոմբրահար[4], կոմպոզիտոր։

Արագ փաստեր Կուրմանգազի Սաղիրբաև, Ծնվել է ...
Կուրմանգազի Սաղիրբաև
Thumb
Ծնվել է1823[1]
Bokey Orda District, Արևմտյան Ղազախստանի մարզ, ԽՍՀՄ
Երկիր Ղազախստան
Մահացել է1896[1]
Աստրախան, Ռուսական կայսրություն
ԳերեզմանAltynzhar
ԺանրերKui?
Մասնագիտությունկոմպոզիտոր և Q11153429?
Գործիքներդոմբրա
 Kurmangazy Sagyrbayuly Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Հեղինակ է դոմբրայի համար գրված ժողովրդական ծրագրային պիեսների (կյույերի)՝ «Կիշկենտայ» («Փոքրիկը»), «Սերպեր» («Պոռթկում»), «Տյուրմեդեն կաշկան» («Փախուսա բանտից») և այլն։ Կուրմանգազի Սաղիրբաևի 60-ից ավելի կյույեր ձայնագրվել են խորհրդային տարիներին, կատարվում են ժողովրդական գործիքներով, սիմֆոնիկ ու ժողովրդական նվագախմբերի, դաշնամուրի, ջութակի, երգչախմբի համար արված փոխադրումներով։ Նրա ստեղծագործությունը հսկայական ազդեցություն է թողել ղազախական երաժշտության զարգացման վրա։

Հիշատակ

Կուրմանգազի Սաղիրբաևի անունով են կոչվում ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, Ալմա Աթայի կոնսերվատորիան[5], երաժշտական դպրոցներ, փողոցներ, Ղազախաստանի պետական մրցանակը։ Նրա դիմապատկերն են կրում ղազախական 5 թենգեանոց թղթադրամը և 1998 թվականին թողարկված նամականիշերից մեկը[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.