From Wikipedia, the free encyclopedia
Կուտնա Հոռա (չեխ.՝ Kutná Hora, գերմ.՝ Kuttenberg), քաղաք Կենտրոնաչեխական երկրամասում[6]։ Կուտնա Հորա շրջանի կենտրոնն է, ընդարձակ լիազորություններով օժտված քաղաք է։ Պրահայից գտնվում է 60 կիլոմետր դեպի արևելք՝ Կուտնա Հորա սարահարթի վրա, ծովի մակարդակից 254 մետր բարձրության վրա։ Ըստ 2005 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 21,1 հազար մարդ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կուտնա Հորա | |||||
ֆր.՝ Kuttenberg չեխ․՝ Kutná Hora[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Կունա Հորայի շրջան և Q89884964?[2] | ||||
Ներքին բաժանում | Hlouška?[3], Kaňk?[3], Karlov?[3], Kutná Hora-Vnitřní Město?[3], Malín?[3], Neškaredice?[3], Perštejnec?[3], Poličany?[3], Sedlec?[3], Šipší?[3], Vrchlice?[3] և Žižkov?[3] | ||||
Առաջին հիշատակում | 1289[4] | ||||
Մակերես | 33,071625 կմ² | ||||
ԲԾՄ | 254 մետր | ||||
Բնակչություն | ▲21 556 մարդ (հունվարի 1, 2024)[5] | ||||
Փոստային դասիչ | 284 01[2], 284 03[2] և 284 04[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | S | ||||
Պաշտոնական կայք | kutnahora.cz | ||||
| |||||
Քաղաքը հիմնադրվել է XIII դարի առաջին կեսին։ Եղել է արծաթի արդյունաբերության միջնադարյան կենտրոն (Եվրոպայում արտադրվող ամբողջ արծաթի մեկ երրորդն արտադրվում էր քաղաքում), ինչի շնորհիվ քաղաքը Չեխական թագավորության հարստությամբ երկրորդ քաղաքն էր[7]։ Հենց հանքերն են դարձել այստեղ հանքային ավանի ստեղծման պատճառը, որոնցից մեկը ստացել է «Cuthna Antiqua» անունը, որը նշանակում է «հին սքեմ»։ Ավանդության համաձայն՝ մի վանական քնել է քաղաքի մերձակա բլրի վրա և երազում տեսել էր արծաթի կտորներ։ Արթնանալով նա իրոք հայտնաբերել էր երազում տեսած վայրը և այն ծածկել իր վանական հագուստով։ Կուտնա Հոռան դարձել էր Եվրոպայի «արծաթի տենդ»-ի առաջին վայրը։ Հանքերի շուրջը ձևավորվել էին խրճիթների, պանդոկների, բաղնիքների, կրպակների քաոտիկ կուտակումներ։ Հետո անջատ հանքերը միավորվեցին և Կուտնա Հոռան ստացավ թագավորական քաղաքի առանձաշնորհ։ Այն հուսիթյան պատերազմներից մեծ վնասներ է կրել։ XVI դարում հանքերի սպառման պատճառով անկում է ապրել։
Քաղաքում գոթական ճարտարապետության շատ կոթողներ են պահպանվել.
Քաղաքի պատմական կենտրոնն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում։
Քաղաքի սահմանագծում գտնվում է 3 կայարան, որոնցից գլխավորը Կուտնա Հոռան է, մյուս երկուսը Կուտնա Հոռա-Սեդլեցը (Kutná Hora-Sedlec) և Կուտնա Հոռա քաղաքն (Kutná Hora město) են։ Վերջին կայարանը ամենամոտն է գտնվում քաղաքի պատմական հատվածին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.