բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Կուսարմատ սովորական (լատին․՝ Dioscorea communis), դիոսկորեազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Կույսարմատ սովորական | |
Կույսարմատ սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Dioscoreales |
Ընտանիք | Դիոսկորեազգիներ (Dioscoreaceae) |
Ցեղ | Կնքաբույս (Dioscorea) |
Տեսակ | Կույսարմատ սովորական (D. communis) |
Միջազգային անվանում | |
Dioscorea communis |
Երկար ու բարակ փաթաթվող ցողունով մինչև 20 սմ երկարությամբ հաստ պալարավոր արմատով բազմամյա երկտուն խոտաբույս է։ Խոշոր հերթադիր տերևները սրտաձև և երկար կոթուններով են։ Անութային ողկույզներում հավաքված են միասեռ դեղնականաչավուն ծաղիկները։ Պտուղները մի քանի գնդաձև սերմերով կարմիր մսալի գնդաձև հատապտուղներ են[1]։
Աճում է թփուտներում, նախալեռնային, ստորին և միջին լեռնային գոտիներում և անտառներում։ Հանդիպում է Սյունիքի, Տավուշի մարզերում։ Գեղազարդային թունավոր բույս է[1]։ Աճում է նաև Հարավային և Հյուսիսային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևմտյան Ասիայում, Ռուսաստանում, Ղրիմի և Կովկասի լեռների ստորին անտառային գոտիներում[2]։
Բուժական նպատակներով հաճախ օգտագործվում են սապոնիններ, գլիկոզիդներ (բրիոնին), դաբաղանյութեր, պեկտիններ, ճարպային յուղ, օրգանական թթուներ (մրջնաթթու, թրթնջուկաթթու), լորձանյութեր, կարոտինոիդներ կուտակող կոճղարմատները։ Արմատների եփուկն օգնում է հազի դեպքում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.