![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/Gray1229.png/640px-Gray1229.png&w=640&q=50)
Կուսաթաղանթ
From Wikipedia, the free encyclopedia
Կուսաթաղանթ կամ հիմեն (լատին․՝ hymen), շարակցական հյուսվածք է, որը փակում է հեշտոցամուտքը։ Արտաքինից և հեշտոցի կողմից ծածկված է տափակ էպիթելով։ Հաստության մեջ կան մկանաթելեր, ներվաթելեր, արյան անոթներ։ Կուսաթաղանթի վրա կան անցքեր, տարբեր ձևերի և մեծության, երբեմն լինում են ոչ թե մեկ, այլ մի քանի անցքեր։ Անցքերից դուրս է գալիս դաշտանային արյունը։ Կուսաթաղանթը կարող է լինել օղակաձև, կիսալուսնաձև, ատամնավոր, խողովակաձև։ Հազվադեպ, կուսաթաղանթը կարող է լինել լրիվ փակ և դաշտանային արյունը դուրս գալ չի կարողանում, կուտակվում է հեշտոցում, արգանդում, փողերում և լինում են ուժեղ ցավեր։ Եթե կուսաթաղանթը լրիվ փակ է հավաքված դաշտանային արյանը ճանապարհ տալու համար կատարվում է կուսաթաղանթի խաչաձև կտրվածք և տրվում է համապատասխան բժշկական փաստաթուղթ կատարված միջամտության վերաբերյալ։ Առաջին սեռական հարաբերությունից հետո կուսաթաղանթը պատռվում է և արյան անոթների վնասման պատճառով լինում է արյունահոսություն, որից հետո կուսաթաղանթի մնացորդներեը մնում են պտկիկների ձևով։ Երբեմն կուսաթաղանթը կարող է լինել այնքան առաձգական, որ սեռական հարաբերությունների ժամանակ չի խախտվում։ Վերարտադրողական համակարգի հոմոլոգիկ զարգացման պատճառով կուսաթաղանթ ունեն հետևյալ կաթնասունները. շիմպանզեները, մարդը, ձիերը, լամանտինները, փղերը և կետերը[3][4]։ Կուսաթաղանթի ձևը, հաստությունը և առաձգականությունը խիստ անհատական են։ Կուսաթաղանթի պատռման պրոցեսը կոչվում է դեֆլորացիա (կուսազրկում)։
Կուսաթաղանթ | |
---|---|
![]() | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | segment of vagina?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | ամոթույք |
MeSH | A05.360.319.779.479 և A10.615.550.368 |
Foundational Model of Anatomy | 20005 |
Terminologia Anatomica 98 | A09.1.04.008 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) |
![]() |