![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/Kumite_of_Motobu_Choki.jpg/640px-Kumite_of_Motobu_Choki.jpg&w=640&q=50)
Կումիտե
From Wikipedia, the free encyclopedia
Կումիտե (ճապ.՝ 組 手-ից բառացիորեն՝ «միահյուսված ձեռքեր», գոտեմարտ), ճապոնական մարտարվեստի հասկացություն, որը ներառում է տատամիի վրա բոլոր տիպի մարտերը (մարզում, մրցակցություն, ատեստավորում)։ Այն ժամանակակից կարատեի հիմնական բաժիններից մեկն է՝ կատայի և կիհոնի հետ միասին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/Kumite_of_Motobu_Choki.jpg/320px-Kumite_of_Motobu_Choki.jpg)
Հաճախ կումիտեն հանդիսանում է և՛ նպատակ (մրցակցություն, անհատական ինքնապաշտպանություն), և՛ մարտարվեստի միջոց (տարբեր հմտությունների և տեխնիկայի կատարելագործում)։ Դա ինքնին պրակտիկայով զբաղվողի տեխնիկայի և տակտիկական ողջ զինանոցի իրականացման, ինչպես նաև նրա ֆիզիկական պատրաստվածության վերջնական ձևն է։ Բուդոկան մարզման սկզբնական փուլում տրավմատիզմը կանխելու համար իրավունք չունի ազատ պայքարի[1]։