Կուկի Կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Կուկի կղզիներ (Kūki 'Āirani (մաորի), անգլ.՝ Cook Islans)՝ ինքնավար, Նոր Զելանդիայի հետ ասոցացված պետություն Խաղաղ Օվկիանոսի հարավում՝ Պոլինեզիայում։ Կուկի կղզիները սահմանակից երկրներ չունեն, սակայն ջրային տարածքներով սահմանակցում են հյուսիսում՝ Կիրիբատիի, արևելքում՝ Ֆրանսիական Պոլինեզիայի, արևմուտքում՝ Նիուեի, Ամերիկյան Սամոայի և Տոկելաուի, իսկ հարավում՝ Խաղաղ Օվկիանոսի չեզոք ջրերի հետ։ Տարածքը կազմում են 15 կղզիներ, որոնցից 6-ը հյուսիսային խմբում, 9-ը՝ հարավային։ Կղզիներից 3-ն անմարդաբնակ են։ Ցամաքի ընդհանուր տարածքը՝ 240 կմ2, բնակչությունը՝ մոտ 20 հազար մարդ։ Մայրաքաղաքը Ավարուա քաղաքն է (Ռարոտոնգա կղզի)։ Ժամանակակից անվանումը կղզեխումբն ստացել է միայն XIX դարում ռուս ծովագնաց Իվան Կրուզենշտեռնի կողմից։ Կրուզենշտեռնը դրանք անվանել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի պատվին։ Մինչ այդ կղզիները կոչվում էին Հերվի կղզիներ։
Կուկի Կղզիներ Kūki 'Āirani (մաորի) Cook Islands (անգլ.) | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | associated state?, կղզային պետություն և երկիր | ||||
Պետական լեզու | անգլերեն և Cook Islands Maori? | ||||
Մայրաքաղաք | Ավարուա | ||||
Օրենսդիր մարմին | Parliament of the Cook Islands? | ||||
Երկրի ղեկավար | Չարլզ III | ||||
Կառավարության ղեկավար | Henry Puna? | ||||
Մակերես | 240 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲17 583 մարդ (2020)[1] | ||||
Հիմն | Te Atua Mou E? | ||||
Հիմնադրված է | օգոստոսի 4, 1965 թ. | ||||
Արժույթ | նորզելանդական դոլար[2] և Cook Islands dollar?[2] | ||||
Ժամային գոտի | UTC-10 և Pacific/Rarotonga?[3] | ||||
Հեռախոսային կոդ | +682 | ||||
Ինտերնետ-դոմեն | .ck | ||||
ck/govt.htm(անգլ.) |
1888 թվականին կղզիները դարձել են Բրիտանական կայսրության պրոտեկտորատ, իսկ 1901 թվականին փոխանցվել են Նոր Զելանդիայի կառավարմանը։ 1965 թվականին Կուկի կղզիները դարձան ինքնավար պետական միավորում Նոր Զելանդիայի կազմում։ Կուկի կղզիներն անդամակցում են Հարավխաղաղօվկիանոսյան կոմիսիային և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումին։ Աշխարհի պետություններից շատերը չեն ճանաչում Կուկի կղզիները՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ[4], սակայն 33 պետություններ ու Եվրոպական Միությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Կուկի կղզիների հետ։