From Wikipedia, the free encyclopedia
Կորեայի արվեստի ազգային համալսարան (կորեերեն՝ 한국예술종합학교, անգլ.՝ Korea National University of Arts (K-ARTS/KNUA)), ազգային համալսարան Սեուլում, Հարավային Կորեա։ Ստեղծվել է 1993 թվականին Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից։ Համալսարանի կազմում ընդգրկված են 6 դպրոցներ՝ երաժշտական, դրամատիկ, հեռուստատեսային և մուլտիմեդիայի, պարի, վիզուալ արվեստի և կորեական ավանդական արվեստի դպրոցներ, որոնք ունեն 26 ֆակուլտետներ։
Կորեայի արվեստի ազգային համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1993[1] |
Անդամակցություն | KESLI Consortium?[2] |
Երկիր | Հարավային Կորեա |
Տեղագրություն | Սեուլ |
Կայք | knua.ac.kr |
Կորեայի արվեստի ազգային համալսարանը ստեղծվել է 1993 թվականին։ 1990 թվականին Կորեայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է «Մշակութային զարգացման 10-ամյա ծրագրի» մասին, որի մաս է կազմել նաև արվեստի ազգային հաստատության հիմնադրումը։ Մինչև 1980-ականների սկիզբ Կորեայում չկար մասնագիտացված համալսարան, որի ամբողջ ուսումնական ծրագիրը նվիրված լիներ արվեստին։ Ուստի շատ արվեստագետներ, որոնք ցանկանում էին շարունակել արվեստի փնտրտուքները մասնագիտական վերապատրաստումների միջոցով, մեկնում էին արտասահման։ 1993 թվականին ազգային արվեստի համալսարանի հիմնադրման հայտարարությունը Կորեայում արվեստի բնագավառում առաջընթացի բացահայտում ու դրսևորում էր։ Համալսարանը երիտասարդ տաղանդավոր արվեստագետներ է պատրաստում գեղարվեստական բոլոր ժանրերի մասնագիտությունների համար՝ ներառյալ երաժշտություն, պար, թատրոն, կինո, հեռուստատեսություն, անիմացիա, կերպարվեստ, դիզայն, ճարտարապետություն և կորեական ավանդական արվեստ։
Համալսարանը բաղկացած է վեց անկախ, բայց փոխկապակցված դպրոցներից` Երաժշտության դպրոց, Դրամատիկական դպրոց, Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիայի դպրոց, Պարի դպրոց, Վիզուալ արվեստի դպրոց և Կորեական ավանդական արվեստի դպրոց։ Համալսարանն առաջարկում է բակալավրի և մագիստրատուրայի ծրագիր, ինչպես նաև նախակրթական ուսուցողական ծրագիր խոստումնալից երիտասարդ ուսանողների համար։ 2003 թվականին համալսարանն ունեցել է 2600 ուսանող, ավելի քան 730 պրոֆեսորներ և դասախոսներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.