Կորեական ֆոլկլոր
From Wikipedia, the free encyclopedia
Կորեական ֆոլկլորի մաս կազմող պատմություններն ու սովորույթները, գոյություն ունեն արդեն մի քանի հազար տարի։ Այս պատմություններն բխում են տարբեր ծագումից, ներառյալ շամանությունից, կոնֆուցիականությունից, բուդդայականությունից և այս շարքին ավելի վերջերս ավելացված քրիստոնեությունից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Middle_Class_in_Joseon_Korea.jpg/220px-Middle_Class_in_Joseon_Korea.jpg)
Շատ ժողովրդական ավանդույթներ զարգանում են գյուղական տարածքներում, ինչպիսիք են գյուղերը։ Նրանք հաճախ առնչվում են կենցաղների և հողագործության հետ, ամրապնդում են ընտանեկան և համայնքային կապերը։ Ժողովրդական հեքիաթների ներկայացումը արտացոլում է սա, երբ դերասանները հաճախ խրախուսում և ներգրավում են հանդիսատեսին։ Ավանդույթներն ու պատմությունները փոխանցվել են բանավոր, թեև հինգերորդ դարից ի վեր հայտնել են գրավոր տարբերակները։
Թեև շատ ավանդույթներ ավելի քիչ են կիրառվել կամ արդիականացվել են, բայց Ֆոլկլորը շարունակում է մնալ խորապես արմատեցված կորեական հասարակության մեջ՝ շարունակելով ազդել այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կրոնը, պատմությունները, արվեստը և սովորույթները։