Կոտորի պաշտպանական կառույցներ
From Wikipedia, the free encyclopedia
Կոտորի պաշտպանական կառույցներ (սերբ.՝ Которска тврђава, իտալ.՝ Fortificazioni di Cattaro), համարվում է ինտեգրված պատմական ամրաշինական կառույցների համակարգ, որը պաշտպանել է միջնադարյան Կոտոր քաղաքը (այդ ժամանակ կոչվել է «Cattaro la veneziana»), որի կազմում ընդգրկված են քաղաքի պարիսպները, աշտարակները, միջնաբերդները, դարպասները, բաստիոնները, ամրոցները, ցիստեռնները, դղյակները և այլ օժանդակ շինություններ ու կառույցներ։ Համակարգում հիմնականում ընդգրկված են Վենետիկի, ինչպես նաև Իլիրիայի, Բյուզանդիայի և Ավստրիայի ռազմական ճարտարապետության կառույցներ։ Հին քաղաքը նրա բնական շրջակայքի ամրությունների հետ միասին ներառվել են 1979 թվականի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջան անվանումով և համարվում է Չեռնոգորիայում միակ մշակութային նշանակություն ունեցող նման տարածքը։
Նկարագրություն | |
Տեսակ | ֆորտիֆիկացիա |
Վարչական միավոր | Կոտոր |
Երկիր | Չեռնոգորիա |
Համալիրի մաս | Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջան և 16-17-րդ դարերի վենետիկյան ամրություններ |
Kotor city wall Վիքիպահեստում |
Կոտորի պաշտպանական կառույցներ | |
Fortified city of Kotor* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Չեռնոգորիա |
Տիպ | |
Չափանիշներ | (iii)(iv) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2017 (41 նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |