From Wikipedia, the free encyclopedia
Կոսմոս-154 (ռուս.՝ Космос-154, կամ Լ-1 համար 3Պ), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված նոր նախագծի տիեզերանավերի փորձարկման առաքելություն[1]։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։
7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված է եղել Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[2]։
Արձակված տիեզերանավը պարզեցված կառուցվածք ուներ, քանի որ առաքելության հիմնական նպատակը Պրոտոն հրթիռի չորրորդ աստիճանի՝ Բլոկի Դ-ի փորձարկումն էր։ Կառավարման համակարգի խափանման պատճառով Բլոկ Դ-ի հիմնական շարժիչ համակարգը չի բռնկվել[3][4]։
Կոսմոս-146-ը արձակվել է 1967 թվականի ապրիլի 8-ին Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով[1]։
Տիեզերանավը մնացել է Երկրի ուղեծրում, 183 կմ պերիգեյով, 223 կիլոմետր ապոգեյով, 51,6° ուղեծրի թեքումով և 88,5 րոպե պարբերությամբ։ Կոսմոս 154-ի երկու օր անց մտել է մթնոլորտի խիտ հատվածներ և այրվել[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.