![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/%25D0%259B%25D0%25BE%25D0%25B3%25D0%25BE%25D1%2582%25D0%25B8%25D0%25BF_%25D0%25A4%25D0%25BE%25D0%25BD%25D0%25B4%25D0%25B0_%25D0%25B1%25D0%25BE%25D1%2580%25D1%258C%25D0%25B1%25D1%258B_%25D1%2581_%25D0%25BA%25D0%25BE%25D1%2580%25D1%2580%25D1%2583%25D0%25BF%25D1%2586%25D0%25B8%25D0%25B5%25D0%25B9_%25D0%25BA%25D1%2580%25D0%25B0%25D1%2581%25D0%25BD%25D0%25B0%25D1%258F_%25D0%25BA%25D0%25BD%25D0%25BE%25D0%25BF%25D0%25BA%25D0%25B0.svg/langhy-640px-%25D0%259B%25D0%25BE%25D0%25B3%25D0%25BE%25D1%2582%25D0%25B8%25D0%25BF_%25D0%25A4%25D0%25BE%25D0%25BD%25D0%25B4%25D0%25B0_%25D0%25B1%25D0%25BE%25D1%2580%25D1%258C%25D0%25B1%25D1%258B_%25D1%2581_%25D0%25BA%25D0%25BE%25D1%2580%25D1%2580%25D1%2583%25D0%25BF%25D1%2586%25D0%25B8%25D0%25B5%25D0%25B9_%25D0%25BA%25D1%2580%25D0%25B0%25D1%2581%25D0%25BD%25D0%25B0%25D1%258F_%25D0%25BA%25D0%25BD%25D0%25BE%25D0%25BF%25D0%25BA%25D0%25B0.svg.png&w=640&q=50)
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ
From Wikipedia, the free encyclopedia
«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ», Ալեքսեյ Նավալնիի կողմից 2011 թվականին ստեղծված ոչ առևտրային հիմնադրամ, որի հիմնական գործունեությունը հետաքննությունն է, կոռուպցիոն սխեմաների բացահայտումը և կոռուպցիայի կանխումը Ռուսաստանի բարձրագույն մարմիններում։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ | |
---|---|
![]() | |
Տիպ | ոչ առևտրային կազմակերպություն |
Հիմնադրված | 2011 թվական |
Հիմնադիրներ | Ալեքսեյ Նավալնի |
Կայք | https://fbk.info |
Լուծարման թվական | 2020 թվական |
Նավալնիի («Ռոսպիլ», «Ռոսյամա», «Ռոսվիբորներ», «Ճշմարտության բարի մեքենա», «Ռոսժկհ») նախագծերի համակարգողները հիմնադրամի աշխատակիցներ են։ 2014 թվականին հիմնադրամում աշխատում էր շուրջ 40 մարդ։
2019 թվականի հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հիմնադրամին ներառել է օտարերկրյա գործակալների ցանկում[1][2]։
2020 թվականի հուլիսի 20-ին Ալեքսեյ Նավալնին հայտարարել էր հիմնադրամի՝ որպես իրավաբանական անձի լուծարման և այն մեկ այլ իրավաբանական անվան տեղափոխելու մասին[3]։ Լուծարման պատճառը «Մոսկովյան դպրոցական» ընկերությունից ստացված հայցն էր, ըստ որի՝ Լյուբով Սոբոլ հիմնադրամի իրավաբանը և Նավալնին պետք է վճարեին մոտ 88 միլիոն ռուբլի՝ յուրաքանչյուրը մոտ 29 միլիոն ռուբլի[4]։ Ընդ որում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ» ապրանքանիշը պահպանվել է։