![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/71/Trichoderma_fertile.jpg/640px-Trichoderma_fertile.jpg&w=640&q=50)
Կոնիդիումներ
From Wikipedia, the free encyclopedia
Կոնիդիումներ (հուն․՝ κονία — փոշի և εἶδος — տեսակ), անսեռ բազմացման սպորներ. գոյանում են սնկերի հատուկ ճյուղերի՝ կոնիդիակիրների վրա։ Բնորոշ են անկատար և պարկավոր սնկերին։ Կոնիդիումները լինում են գնդաձև, ձվաձև, թելաձև, աստղաձև, զսպանակաձև ոլորված։ Տարբերվում են գույնով, բջիջների թվով, ծագմամբ։ Ստորակարգ սնկերի՝ ֆիկոմի-ցետների կոնիդիումները ձևափոխված սպորանգիումներն են։
Օդի մեջ կոնիդիումների քանակը կախված է եղանակային և մթնոլորտային պայմաններից։ Մարդը 1 ժամվա ընթացքում ներշնչում է 40 կոնիդիում։ Իմունային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ կինիդիումներ ունեցող սնկերը կարող են առողջական խնդիրներ առաջացնել, ինչպես օրինակ թոքերի բորոքում։
- կոնիդիումները՝ կոնիդիակրի վրա
- Alternaria տեսակի կինդիումների շղթան
- Hyaloperonospora parasitica֊ի կոնիդիակիրը՝ տարբեր տեսակի կինիդիումներով
- Trichoderma fertile֊ի կոնիդիակիր
- Macroconidia van de schimmel Epidermophyton floccosum սնկի մակրոկոնիդիումները՝ Tinea cruris հիվանդության հարուցիչները
- Microsporum canis սնկի մակրոկոնիդիումները
![]() |
Սա կենսաբանության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 570)։ ![]() |