կայսերական տոհմ From Wikipedia, the free encyclopedia
Կոմիտոպուլների դինաստիա (Կոմսաձագերի արքայատոհմ, բուլղար․՝ Династия на комитопулите; Բյուզանդական Հունարեն՝ Κομητόπουλοιէ )՝ հայկական ծագում ունեցող արքայատոհմ, Առաջին բուլղարական կայսրության վերջին դինաստիան։ Կառավարման շրջանը՝ 976 թ.-ից մինչ 1018 թվականներ, երբ Բուլղարիան ընկավ Բյուզանդիայի իշխանության տիրապետության տակ[1]։ Դինաստիայի առավել նշանավոր գործիչը ցար Սամուելն էր, որը հայտնի է բյուզանդական նվաճումների դեմ մոտ 40 տարի իր հաջող դիմադրությամբ։ Երբեմն Կոմսաձագերի իշխանությունը անվանվում է Արևմտյան բուլղարական թագավորություն կամ Արևմտյան բուլղարական կայսրություն[2][3]։
Դինաստիայի իրական անունը հայտնի չէ։ «Կոմիտոպուլի» (Կոմսաձագ) անվանակոչումը տրվել է բյուզանդացի պատմիչների կողմից, որպեսզի շեշտեին տոհմի ծագումը Նիկողայոս կոմիտից (մարզի ղեկավար, «կոմս», բյուզանդական հունարեն՝ kóµns լատիներենից, բուլղարերեն՝ Комита), որը, հավանաբար, Սրեդեց տարածաշրջանի (այժմ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա) ղեկավարն էր։ Ըստ պատմական աղբյուրների տոհմն ունի հայկական ծագում[4][5]։ 969 թվականին, հետևելով արևելյան Բուլղարիայի ռուս-բյուզանդական նվաճումներին, կոմիտ Նիկողայոսը իրեն է ենթարկում բուլղարական հողերը Իսկար և Ստրումա գետերից արևմուտք։ Արդեն Բուլղարիայի կայսր Բորիս 2-րդի գահընկեց լինելու ժամանակ (972 թ.) Նիկողայոսը սպանված էր, իշխանությունն անցնում է նրա չորս որդիներին՝ Դավիթ, Ահարոն, Մովսես և Սամուել։ Դավիթը իրեն է ենթարկում հարավարևմտյան Բուլղարիան և տեղակայվում Պրեսպայում, Մովսեսը գրավում է հարավարևելյան Բուլղարիան (նստավայրը՝ Ստրումիցա)։ Ահարոնը իշխում էր Սրեդեցի տարածաշրջանի վրա, իսկ Սամուելին էր պատկանում հյուսիսային Բուլղարիան Բդին (Վիդին) քաղաքով։
Դավիթը և Մովսեսը կյանքից հեռանում են վաղաժամ։ Հակամարտություն է առաջանում Սամուելի և Ահարոնի միջև, քանի որ վերջինս ավելի ու ավելի բյուզանդամետ քաղաքականություն էր վարում։ 976 թվականին Ահարոնը սպանվում է Դուբնից քաղաքի մոտ։ Նույն տարում գահընկեց արված և գերեվարված բուլղարական կայսր Բորիս 2-րդը և իր եղբայր Ռոմանը հաջողացնում են փախուստ կազմակերպել Կ.Պոլսից և հասնել Բուլղարիայի սահմաններին։ Սակայն Բորիս 2-րդը սխալմամբ սպանվում է սահմանապահների կողմից, ինչի արդյունքում Ռոմանն է թագադրվում իբրև ցար։ Այնուամենայնիվ իրական իշխանությունը և բանակի նկատմամբ վերահսկողությունը գտնվում էր Սամուելի ձեռքում։
Սամուելը հաստատում է իր հաջողակ առաջնորդ լինելը Տրայանոսի դարպասների մոտ մի շարք պարտությունների մատնելով բյուզանդական կայսր Բարսեղ 2-րդի (Հայկական դինաստիա) զորքին, հետ գրավելով բոււլղարական հյուիսիարևելյան հողերը։ Նա հաջողությամբ ընդլայնոււմ է սահմանները մինչև Թեսալիա և Էպիրուս։ 998 թվականին գրավում է Դուկլիայի իշխանությունը։ Գահի օրինական ժառանգ Ռոմանի մահից հետո 997 թվականին Սամուելը հռչակվում է Բոււլղարիայի կայսր։
Բյուզանդիայի կողմից Բուլղարիայի գրավումից հետո Կոմսաձագերի արքայատոհմի ներկայացուցիչները կարևոր պաշտոններ են զբաղեցում բյուզանդական կայսրությունում։ Նրանց հողեր են տրվում Փոքր Ասիայում և Հայաստանում։ Ցար Իվան Վլադիսալավի դուստր Կատերինեն դառնում է Բյուզանդիայի կայսրուհի։ Սամուելի թոռ և կայսր Գավրիլ Ռադոմիրի որդի Պետեր 2-րդ Դելյանը 1040-41 թվականներին ապստամբոււթյան միջոցով փորձ է անում վերականգնել Բուլղարական կայսրությունը։ Արքայատոհմի երկու այլ կանայք ևս դառնում են Բյուզանդիայի կայսրուհի[6], բավականաշատ ազնվականներ ծառայոււմ են որպես սրատեգոսներ կառավարելով կայսրության տարբեր շրջաններում։ Մայրական տատի գծով Մարիա Բուլղարացին և բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսը Բոււլղարիայի կայսր Իվան Վլադիսլավի (Կոմսաձագերի արքայատոհմ) ժառանգներն էին։
Նիկողայոս (կոմիտ) | Հռիփսիմե | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դավիթ | Մովսես | Ահարոն | Սամուել Կոմսաձագ | Կոսարա Բուլղարացի | |||||||||||||||||||||||||||||||||||||
Կատուն անաստասիա | Թոդորա Կոսարա | Միրոսլավա Բուլղաարացի | Գավրիլ Ռադոմիր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.