![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Corona_de_conde.svg/langhy-640px-Corona_de_conde.svg.png&w=640&q=50)
Կոմս
From Wikipedia, the free encyclopedia
Կոմս (գերմ.՝ Graf), թագավորական պաշտոնատար անձ վաղ միջնադարում արևմտյան Եվրոպայում։ Տիտղոսը ծագել է 4-րդ դարում Հին Հռոմում և տրվում էր բարձր պաշտոնյաներին (օրինակ՝ comes sacrarum largitionum - գլխավոր հարկահան)։ Ֆրանկական թագավորությունում 6-րդ դարի երկրորդ կեսից գրաֆը կամ հաուգրաֆը իր տիրույթում (գերմ.` Gau 100 հոգանոց գյուղ հին գերմանացիների մոտ) ուներ վարչական, զինվորական և դատական իրավունքներ։ 877 թ. Կարլոս II Ճաղատի հրամանով կոմսի տիրույթներըն դարձան ժառանգական։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Corona_de_conde.svg/320px-Corona_de_conde.svg.png)
Ֆեոդալական մասնատվածության շրջանում նշանակում էր կոմսության ֆեոդալական կառավարիչ, իսկ ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո՝ բարձր ազնվական տիտղոս՝ (կանացի՝ կոմսուհի)։
Ռուսաստանում տիտղոսը մտցվել է Պետրոս I-ի կողմից 1706 թ.: 19-րդ դարավերջում այստեղ արդեն կար 300 կոմսական տիտղոս։ Վերացվել է 1917 թ. նոյեմբերի 11-ին։ Այժմ Եվրոպայի մի քանի միապետական երկրներում կան անվանական կոմսություններ։