From Wikipedia, the free encyclopedia
Կոմունիստական գումարտակներ (ռուս.՝ Коммунистические батальоны), կամավոր զորային կազմակերպություններ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին գործող ժողովրդական աշխարհազորի ձև։
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Ստեղծվել են ԽՄԿԿ քաղկոմների և շրջկոմների նախաձեռնությամբ, ոչ զորակոչային կամավորներից՝ քաղաքների և արդյունաբերական շրջանների անմիջական պաշտպանության նպատակով։ Կոմունիստները և կոմերիտականները կազմել են կոմունիստական գումարտակների թվային կազմի գերակշռող մասը։
Կոմունիստական գումարտակների մատակարարումը ապահովել են տեղական ձեռնարկությունները, կազմակերպությունները, կուսակցական և սովետական մարմինները։ Նրանց ռազմական գործողությունների ղեկավարությունը իրականացրել է ռազմաճակատի տվյալ տեղամասի զինվորական հրամանատարությունը։
Ստեղծվել են Մոսկվայում, Լենինգրադում, Տուլայում, ապա ծավալվել Սևաստոպոլում, Օդեսայում, Ստալինգրադում և երկրի այլ քաղաքներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 555)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.