Կոմոտինի
From Wikipedia, the free encyclopedia
Կոմոտինի (հուն․՝ Κομοτηνή), Գյումյուրջինա (թուրքերեն՝ Gümülcine, բուլղար․՝ Гюмюрджина), քաղաք Հունաստանի հյուսիս-արևելքում, Կոմոտինի դեմոսի վարչական շրջանը, Ռոդոպի նոմոսի, ինչպես նաև Արևելյան Մակեդոնիա և Թրակիա վարչական շրջանի գլխավոր քաղաքը։ Քաղաքը գտնվում է Արևմտյան Թրակիա պատմական շրջանում, Ռոդոպների ստորոտին, Պապիկիոն գագաթից ոչ հեռու։ Առաջին անգամ հիշատակվել է բյուզանդական պատմաբան Նիկիֆոր Գրիգորայի կողմից (1296-1366) որպես Կոմոտինա (հուն․՝ Κομοτηνά), և կայսր Հովհաննես VI Կանտակուզինի կողմից (1347-1355) որպես Կումուձինա (հուն․՝ Κουμουτζηνά)։ 1913 թվականին ժամանակավորապես կատարում էր իսլամական պետական կազմավորման՝ Գյումյուրջինական հանրապետության մայրաքաղաքի գործառույթները։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Կոմոտինի | ||
հուն․՝ Κομοτηνή | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Արևելյան Մակեդոնիա և ԹրակիաԱրևելյան Մակեդոնիա և Թրակիա | |
Նոմոս | Ռոդոպի | |
Համայնք | Komotini Municipality? և Commune of Komotini? | |
Դիմարխ | Դիմիրիս Կոտսակիս | |
Մակերես | 385,386 կմ² | |
ԲԾՄ | 19 մ | |
Պաշտոնական լեզու | հունարեն | |
Խոսվող լեզուներ | հունարեն | |
Բնակչություն | 66,919 մարդ (2011) | |
Խտություն | 160 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +30 25310 | |
Փոստային ինդեքս | 691 00 | |
Փոստային դասիչ | 69100, 69131, 69132 և 69133 | |
Ավտոմոբիլային կոդ | KK, KO | |
Պաշտոնական կայք | komotini.gr | |
| ||
Փակել