Կոմիտասի հուշարձան, հուշարձան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ «Երևան» պուրակում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կոմիտասի հուշարձան (Փարիզ), Տեսակ ...
Thumb
Կոմիտասի հուշարձան (Փարիզ)
Thumb
Կոմիտասի հուշարձանը Փարիզում
Thumb
Thumb
Տեսակքանդակ և հուշարձան
ՔանդակագործԴավիթ Երևանցի
Ստեղծում2003
Երկիր Ֆրանսիա
ԲնակավայրՓարիզի 8-րդ շրջան
Փողոցcours Albert-Ier? և Place du Canada?
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Մասն էJardin d'Erevan?
Ներկա վիճակԿանգուն
 Statue de Komitas à Paris Վիքիպահեստում
Փակել

Պատմություն

1978 թվականի հունվարի 27-ին Փարիզի հայ համայնքը՝ Էջմիածնի կաթողիկոսարանի Եվրոպայի պատվիրակ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ դիմել էր Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակին` հայ երգահան Կոմիտասին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով։ Հուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգվել են` չնայած որ 1978 թվականի սեպտեմբերի 15-ին արդեն կար նամակի դրական արձագանքը։ 1997 թվականի հունվարի 17-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ը գտնվում էր Փարիզում, հուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմվում։
Հուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսվեցին 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվել է 2003 թվականին։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ[1][2][3]։ 2020 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի վրա վանդալիստների կողմից ավելացվել է «սա սուտ է» (c'est faux) արտահայտությունը, որն անմիջապես հեռացվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից[4]։

Հեղինակ

Տվյալներ

Հուշարձանը գտնվում է Ալբերի գետափի մոտ, Փարիզի հեղինակավոր ութերորդ շրջանում, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հարևանությամբ` «Երևան» պուրակում։
Հուշարձանի բարձրությունը 6 մետր է, 2 մետր պատվանդանն է, արձանը՝ 4 մետր, նյութը՝ բրոնզ։ Հուշարձանի հետևի մասում խաչքար է, իսկ վարդապետի ձեռքին՝ գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։ Հուշարձանի վրա գրված է.

Ի ՅԻՇԱՏԱԿ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԵՎ 1915-ԻՆ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՍՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 1 500 000 ՀԱՅ ԶՈՀԵՐՈՒՆ։

«Երևան» պուրակ

2009 թվականի մարտի 12-ին Կոմիտասի արձանին հարող փոքր պուրակը վերանվանվել է «Երևան»։ Պուրակի բացման արարողությանը ներկա են գտնվել ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, Էդվարդ Նալբանդյանը, հայկական ծագումով երգչուհի Էլեն Սեգարան և այլք[5]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.