Կողանցիկ վերցնելը
From Wikipedia, the free encyclopedia
Կողանցիկ վերցնելը (ֆրանսերեն` en passant՝ անցնելու պահին), շախմատում զինվորի հատուկ քայլ, որով այն վերցնում է հակառակորդի զինվորը, որը սկզբնական դիրքից տեղաշարժվում է միանգամից երկու դաշտ։ Բայց հարձակման տակ է հայտնվում ոչ թե այն դաշտը, որտեղ կանգնում է երկրորդ զինվորը, այլ այն, որով անցել է այդ զինվորը։ Առաջին զինվորն ավարտում է վերցնելը հենց այդ՝ անցման դաշտում, ճիշտ այնպես, եթե մրցակցի զինվորը տեղաշարժված լիներ ընդամենը մեկ դաշտ[1][2]։
Ենթակատեգորիա | • շարք • շախմատային քայլ • խաղաքարի վերցնելը ![]() | |
---|---|---|
Մասն է | շախմատային տերմինաբանություն ![]() | |
Մարզաձև | շախմատ ![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Ajedrez_animaci%C3%B3n_en_passant.gif/220px-Ajedrez_animaci%C3%B3n_en_passant.gif)
Նմանատիպ իրավիճակը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ զինվորը գտնվում է հինգերորդ (սպիտակ զինվորների համար) կամ չորրորդ (սև զինվորների համար) հորիզոնականում, իսկ այն դաշտը, որով անցնում է մրցակցի զինվորը, գտնվում է նրա հարվածի տակ։ Մրցակցի զինվորը կարելի է հարվածել միայն երկու դաշտ տեղաշարժվելուց անմիջապես հետո՝ պատասխան քայլով, հակառակ դեպքում այդ իրավունքը կորչում է[1][3]։
Կողանցիկ կարող է վերցնել միայն զինվորը, բայց ոչ մրցակցի այլ խաղաքարը։ Զինվորը վերցնում է զինվորին[2]։