From Wikipedia, the free encyclopedia
Կոկոս (իսպ.՝ Isla del Coco), Խաղաղ օվկիանոսի ամենամեծ անմարդաբնակ կղզին[2]։ Կղզու տարածքը պատկանում է Կոստա Ռիկային և այն ներառված է երկրի Պունտարենաս նահանգի մեջ։
Կոկոս | |
---|---|
Տեսակ | կղզի, WWF ecoregion? և district of Costa Rica? |
Երկիր | Կոստա Ռիկա |
Վարչատարածքային միավոր | Puntarenas Canton? |
Երկարություն | 7,49 կմ |
Լայնություն | 4,61 կմ |
Մակերես | 23,52 կմ²[1] |
Պահպանման տարածք | Cocos Island National Park? |
Բնակչություն | 0 մարդ |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 820 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Կղզին գտնվում է ցամաքային սահմանից 360 մղոն (600 կմ) հեռավորության վրա։ Կղզու ամենամոտ կղզեխումբը Գալապագոսյան կղզիներն է, որը գտնվում է Կոկոս կղզուց մի քանի հարյուր մղոն դեպի հարավ-արևմուտք[3]։
Կղզին առավել հայտնի է նրանով, որ ըստ լեգենդների, կղզում թաղված է խոշոր գանձ, որը մինչ օրս հայտնաբերված չէ։ Կղզին ամբողջովին ծածկված է ջունգլիներով։ Ծովի հատակին գտնվում է հրաբխային ծագման փարթամ բուսականություն։ Կոկոս կղզու կենդանական աշխարհը գտնվում է պաշտպանության տակ։
1997 թվականից Կոկոս կղզին դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ Կոստա Ռիկայի տարածքում[4][5]։
Կոկոս կղզին գտնվում է Կոստա Ռիկա պետության տարածքում՝ Պունտարենաս նահանգում[6]։ Համարվում է նահանգի 11 ինքնավար գավառներից մեկը (նախկինում եղել է 13 գավառ)։ Կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսում` ցամաքից 360 մղոն (600 կմ) հեռավորության վրա[7]։
Կղզու ընդհանուր տարածքը կազմում է 23,85 քառակուսի կիլոմետր։
Կոկոս կղզին գտնվում է այսպես կոչված Հասարակածային կոնվերգենտ գոտում, և այդ իսկ պատճառով կղզում եղանակը հաճախ ամպամած է։ Ամբողջ տարվա ընթացքում հաճախ են տեղումները անձրևի տեսքով։
Դրանց թիվը փոքր-ինչ նվազում է հունվարից-մարտ և սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Կղզու կլիման խոնավ, արևադարձային է։
Տարեկան միջին ջերմաստիճանը հասնում է 23.6 °C-ի։ Տեղումների քանակը` 7000 մմ։ Տարվա ընթացքում Խաղաղ օվկիանոսից կղզի եկած գոլֆստրիմները` տաք ծովային հոսանքները, ահռելի ազդեցություն են ունենում կղզու կլիմայի ձևավորման համար[8]։
Կոկոս կղզիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 26.0 (78.8) |
26.8 (80.2) |
27.9 (82.2) |
28.4 (83.1) |
27.6 (81.7) |
27.0 (80.6) |
26.9 (80.4) |
27.0 (80.6) |
26.9 (80.4) |
26.5 (79.7) |
26.2 (79.2) |
25.9 (78.6) |
26.92 (80.46) |
Միջին օրական °C (°F) | 21.8 (71.2) |
22.2 (72) |
22.8 (73) |
23.0 (73.4) |
22.2 (72) |
21.7 (71.1) |
22.0 (71.6) |
21.8 (71.2) |
21.3 (70.3) |
21.2 (70.2) |
21.6 (70.9) |
21.8 (71.2) |
21.95 (71.51) |
Միջին ցածր °C (°F) | 17.8 (64) |
18.0 (64.4) |
18.1 (64.6) |
18.8 (65.8) |
19.0 (66.2) |
18.9 (66) |
19.0 (66.2) |
18.8 (65.8) |
18.2 (64.8) |
18.2 (64.8) |
18.6 (65.5) |
18.3 (64.9) |
18.47 (65.25) |
Տեղումներ մմ (դյույմ) | 6.3 (0.248) |
10.2 (0.402) |
13.8 (0.543) |
79.9 (3.146) |
267.6 (10.535) |
280.1 (11.028) |
181.5 (7.146) |
276.9 (10.902) |
355.1 (13.98) |
330.6 (13.016) |
135.5 (5.335) |
33.5 (1.319) |
1971 (77,6) |
Միջ. անձրևոտ օրեր | 1 | 1 | 2 | 4 | 13 | 14 | 13 | 14 | 18 | 17 | 8 | 2 | 107 |
Միջին ամսական արևային ժամ | 285.2 | 266.0 | 282.1 | 240.0 | 182.9 | 144.0 | 151.9 | 158.1 | 147.0 | 161.2 | 177.0 | 244.9 | 2440,3 |
Աղբյուր #1: HKO[9] | |||||||||||||
Աղբյուր #2: Weatherbase.com (rain days)[10] |
Կղզու ցամաքային ընդերքի հիմքում ընկած է կոկոսյան սալը, որի անունից էլ առաջացել է կղզու անվանումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կղզու տարածքը առաջացել է մոտ 1,91-2,44 միլիոն տարի առաջ` Պլիոցենյան բաժնում։
Կղզու ընդերքը հարուստ է տարբեր օգտակար հանածոներով՝ հատկապես բազալտով։ Կոկոս կղզին առաջացել է հրաբխի այթքման հետևանքով։ Լավան հոսել է այս տարածքով, ապա այն սառել է և ձևավորվել է կղզու ներկայիս տարածքը[11]։
Սկզբում այն եղել է պինդ մակերեսի մի փոքրիկ կտոր, այնուհետև տարածվել է և դարձել է լեռնային, կղզիային մակերևույթ։ Դրա արդյունքում ձևավորվել է նաև Կոկոս կղզու բարձ և լեռնային ռելիեֆը։ Լեռները գտնվում են հիմնականում ափամերձ հատվածներում, իսկ կղզու կենտրոնական հատվածում հիմնականում տարածվում են տափաստանները։
Կենտրոնական հատվածը գտնվում է ծովի մակարդակից մոտ 200-260 մետր բարձրության վրա։ Կղզու ջրափնչա գիծը խւստ կտրատված է, որի արդյունքում էլ առաջացել են երկու խոշոր ծողեր. Կոկոսի կղզու հյուսիսարևելյան հատվածում գտնվող Չատ և հյուսիս-արևմուտքում գտնվող Ուեիֆեի Բեյ ծոցերը։
Ներքին ջրերը առատ են։ Կղզու տարածքով հոսում են Պիտտիեր և Հենիյո ջրառատ գետերը։ Կղզու ունի մոտ 200 գեղատեսիլ ջրվեժներ։ Կղզու հողային ծածկույթը կավի, ավազի և մանր քարերի համաձուլվածքների խառնուրդ է[12]։
Կղզու լեռնային հատվածներում մշտական հորդ անձրևներ են տեղում։
Կոկոս կղզու բուսածածկույթը չափազանց հարուստ է։ Նրա գլխավոր առանձնահատկությունը այն է, որ կղզին առնված է հատուկ պահպանության տակ և կղզի այցելել կարող են միայն այն անձիք, ովքեր ունեն Կոստա Ռիկայի կառավարության հատուկ թույլատվությունը։
Լատինական Ամերիկայում հանդիպող 235 բուսատեսակներից 70-ը աճում են այս կղզում։ Կղզին նաև ունի հատուկ բուսական աշխարհ, որտեղ աճում են 74 տեսակի ձիաձետներ և պտերազգիներ, 128 տեսակի քարաքոսներ և մամուռներ, 90 տեսակի սնկեր և բորբոսասնկեր։
Կղզու բուսականությունը պայմանականորեն բաժանված է երեք բաժինների՝ ափամերձ, ներքին և լեռնային հատված։
Ամփամերձ հատվածում գերակայում են արևադարձային կլիմայական պայմանները։ Լեռների միջին բարձրությունը կազմում է 50 մ։ Ափամերձ շարում հանդիպող հիմանկան բուսատեսակներից նշանավորներն են շագանակագույն գորշ էրիթրինան (լատին․՝ Erythrina fusca), կոկոսյան արմավենին (լատին․՝ Cocos nucifera) և ողորկ աննոնան (լատին․՝ Annóna glábra)։
Երկրորդ՝ ներքին շարում գերակայում են մոտ 500 մետր բարձրություն ունեցող լեռնալանջերը և սարահարթերը։ Այ գոտում է աճում հանրահայտ «երկաթե ծառը», ինչպես նաև ավոկադո բույսը (լատին․՝ Ocotea insularis):
Աճում են մի շարք արևադարձային բույսեր՝ ադամաթուզ (լատին․՝ Musa), կոկոսը, արքայախնձերը (լատին․՝ Ananas), ավոկադոն (լատին․՝ Perseaamericana) և այլն։
Վերջին՝ լեռնային հատվածում տարածված են արձադարձային անտառները և մրտազգիների ընտանիքի բույսերը։
Կղզում տարածված են մոտ 400 տեսակի միջատներ, որոնցից 65-ը (16 %-ը) էնդեմիկ են՝ այսինքն տարածված են միայն Կոկոս կղզում։ Մասնավորապես բազմաթիվ և բազմազան են թիթեռների և մրջյունների տեսակները։ Այստեղ տարածված են նաև մեծ թվով սարդի տեսակներ, որոնցից հատկապես նշանավոր է Wendilgarda galapagensis էնդեմիկ միջատները։
Տարածված են նաև թունավոր տեսակներ[13]. օրինակ՝ տամկաճճիները և բազմաոտիկները։ Կղզում տարածված են նաև երկու տեսակի մողեսներ՝ Sphaerodactylus pacificus և Norops townsendii : Երկու մողեսներն էլ համարվում են Կոկոսի կղզու համար էնդեմիկ կենդանատեսակներ[14]։
Այլ երկկենցաղներ կղզու վրա չեն հանդիպում։ Կոկոսի կղզում ապրում են մոտ 90 տեսակի թռչուններ։ Նշանավոր թռչուններից են գորշ օլուշան, մեծ ճղլակ սրաթև որորը և այլն։ Կղզին աղքատ է կաթնասունների հարցում։
Կղզում ապրում են ընդամենը չորս տեսակի ցամաքային կաթնասուններ, որոնցից են վիրջինյան եղնիկը, ընտանի խոզերը, կատուները և խոնավասեր առնետները։
Այս տեսակներն էլ իրենց հերթին վերցված են հատուկ պաշտպանության տակ և Կոստա Ռիկայի կառավարությունը ամեն կերպ փորձում է կենդանիներին զերծ պահել ոչնչացումից։ Մասնավորապես թռչունների ոչնչացման գլխավոր պատճառը հանդիսանում են առնետները[15]։
Կոկոս կղզու ափերը ողողող ջերմ և արևադարձային ջրերում տարածված են մոտ 600 տեսակների կակղամորթներ և ավելի քան 300 տարբեր տեսակի ձկներ։ Այդ թվում են դեղնաթեփուկ թյուննոսը (լատին․՝ Megaptera novaeangliae), Մանտան կամ մեծ ծովային հրեշը (լատին․՝ Manta birostris), ձուկ-առագաստանավը (լատին․՝ Istiophorus platypterus), հսկայական շնաձուկ-մուրճը (լատին․՝ Sphyrna mokarran), կետաշնաձուկը (լատին․՝ Rhincodon typus) և այլն։
Ապրում են նաև ավելի խոշոր տեսակներ, ինչպիսիք են օրինակ աֆալինա դելֆինները, հսկայական սապատավոր կետը (լատին․՝ Megaptera novaeangliae)։
Մասամբ ցամաքաբնակ կենդանիներից մեծ տարածում ունեն ծովառյուծները և ծովային խոշոր կրիաները[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.