Կոլո Տուրե
From Wikipedia, the free encyclopedia
Կոլո Տուրե (ֆր.՝ Kolo Abib Touré, մարտի 19, 1981(1981-03-19)[1][2][3], Բուակե, Gbêkê, Vallée du Bandama District, Կոտ դ'Իվուար[4]), նախկին կոտ դ'Իվուարցի ֆուտբոլիստ։ Խաղացել է պաշտպանի դիրքում։ Հանդես է եկել Արսենալում, Մանչեսթեր Սիթիում, Լիվերպուլում, Սելտիկում, ինչպես նաև Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում[5]։ Ներկայումս տեխնիկական օգնական է Սելտիկում և հանդիսանում է Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի մարզչական կազմի անդամ։
Տուրեն Կոտ դ'Իվուարի կազմում 2012 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Kolo Abib Touré | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 19, 1981(1981-03-19)[1][2][3] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուակե, Gbêkê, Vallée du Bandama District, Կոտ դ'Իվուար[4] | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
Պատանեկան կարիերա | |||
1994-2002 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1999-2002 |
![]() | ||
2002-2009 |
![]() | 225 | (9) |
2009-2013 |
![]() | 82 | (2) |
2013-2016 |
![]() | 46 | (1) |
2016-2017 |
![]() | 9 | (0) |
1999-2017 | Ընդհանուր | 362 | (12) |
Ազգային հավաքական | |||
2000-2015 |
![]() | 120 | (7) |
Մարզչական կարիերա | |||
2017-ներկա |
![]() | ||
2017-ներկա |
![]() | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Տուրեն Արսենալ է տեղափոխվել 2002 թվականին։ Այստեղ նա անցկացրել է 326 հանդիպում և ակումբի հետ 2003-2004 մրցաշրջանում հաղթել Պրեմիեր Լիգան՝ մրցաշրջանի 38 խաղերում չկրելով ոչ մի պարտություն։ 2009 թվականին կոտ դ'Իվուարցին տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի, որտեղ նրան 1 տարի անց միացավ իր փոքր եղբայր Յայա Տուրեն։ Եղբայրները օգնեցին ակումբին 44 տարվա մեջ առաջին անգամ հաղթել առաջնությունը։ 2013 թվականին նա տեղափոխվեց Լիվերպուլ։ Կոլո Տուրեն 8 ֆուտբոլիստներից է, ովքեր հաղթել են Պրեմիեր Լիգան 2 տարբեր ակումբների կազմում։ Նա նաև հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը Սելտիկի կազմում։
Կոլո Տուրեն 2000-ից 2015 թվականներին խաղացել է Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում և անցկացրել 120 հանդիպում։ Նա Կոտ դ'Իվուարի հավաքականում երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2006, 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին, ինչպես նաև 7 Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունների։ Հավաքականի հետ 2006 և 2012 թվականներին գրավել է երկրորդ տեղը Աֆրիկայի ազգերի գավաթում և հաղթել 2015 թվականի առաջնությունը։