Կոլորադո
From Wikipedia, the free encyclopedia
Կոլորադո (անգլերեն՝ Colorado), նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ Տարածքը 270 հազար կմ քառակուսի է, վարչական կենտրոնը՝ Դենվեր։ ԱՄՆ նահանգների մեջ Կոլորադոն տարածքով 8-րդն է, իսկ բնակչությամբ՝ 22-րդը։ Նահանգն անվանվել է իսպանացի ճանապարհորդների կողմից Կոլորադո գետի պատվին։ Կոլորադոն հյուսիսում սահմանակցում է Վայոմինգին, Նեբրասկային՝ հյուսիս-արևելքում, Օկլահոմային՝ հարավ-արևելքում, Կանզասին՝ արևելքում, Նյու Մեքսիկոյին՝ հարավում, Յուտային՝ արևմուտքում և Արիզոնային՝ հարավ-արևմուտքում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլորադո (այլ կիրառումներ)
Կոլորադո անգլ.՝ Colorado | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Լեռնային նահանգներ և Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | Where the Columbines Grow? և Rocky Mountain High? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Դենվեր | |||||
Ամենաբարձր կետ | Էլբերտ | |||||
ԲԾՄ | 2073 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Colorado General Assembly? | |||||
Դատական մարմին | Colorado Supreme Court? | |||||
Միության մուտք | օգոստոսի 1, 1876 (38-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲5 773 714 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (22 տեղ) | |||||
Տարածք | 269 837 կմ² (8 տեղ) | |||||
Հիմնադրված է | օգոստոսի 1, 1876 թ. | |||||
Սահմանակցում է | Վայոմինգ, Նեբրասկա, Կանզաս, Օկլահոմա, Նյու Մեքսիկո, Յուտա և Արիզոնա | |||||
Ժամային գոտի | UTC-7 և Ամերիկա/Դենվեր | |||||
Հապավում | CO[2] | |||||
Փոխարինեց | Colorado Territory? | |||||
ISO 3166-2 կոդ | US-CO | |||||
Անվանված է | Կոլորադո գետ | |||||
Մականուն | The Centennial State | |||||
Միության մուտք | օգոստոսի 1, 1876 (38-րդ) | |||||
colorado.gov(անգլ.) | ||||||
Կոլորադոն ԱՄՆ-ի ութերորդ խոշորագույն նահանգն է, որի տարածքը կազմում է 269.837 կմ²։ Նահանգի բնակչությունը կազմում է 5.268.367 մարդ (ԱՄՆ-ում 22-րդ տեղում է)։ Խոշորագույն քաղաքը և վարչական կենետրոնը Դենվեր քաղաքն է։ Այլ խոշոր քաղաքներն են՝ Արվադան, Բոյլդերը, Ուեստմինստերը, Կոլորադո-Սփրինգսը, Լեյքվուդը, Օրորան, Պուեբլոն, Սենթեննիալը, Թորնթոնը և Ֆորթ-Քոլինսը։
Կոլորադոն 38 ամերիկյան նահանգներից մեկն է, որը ստեղծվել է 1876 թվականի օգոստոսի 1-ին, երբ երկիրը նշում էր իր հարյուրամյակը։ Այդ պատճառով Կոլորադո նահանգի պաշտոնական մականունը «100-ամյա նահանգ» է (անգլ.՝ Centennial State):