Կոզանի
From Wikipedia, the free encyclopedia
Կոզանի (հուն․՝ Κοζάνη), քաղաք Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի շրջանում։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 710 մ բարձրության վրա՝ Վերմիոն և Վուրինոս լեռների միջև ընկած արգավանդ հարթության վրա։ Հարթությունով հոսում է Ալյակմոն գետը։ Քաղաքը գտնվում է Պտղոմայիսից 25 կմ հարավ, Սալոնիկից 105 կմ հարավ-արևմուտք, Աթենքից՝ 307 կմ հյուսիս-արևմուտք։ Համանուն վարչատարածքային միավորի կենտրոնն է։ քաղաքի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 41,066 մարդ է։
Բնակավայր | ||
---|---|---|
Կոզանի | ||
հուն․՝ Κοζάνη | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Kozani Municipality? և Commune of Kozani? | |
Մակերես | 366 կմ² | |
ԲԾՄ | 720 մետր | |
Բնակչություն | ▲42 140 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 24610 | |
Փոստային դասիչ | 501 xx (xx=31 or 32) | |
Ավտոմոբիլային կոդ | KZ | |
Պաշտոնական կայք | cityofkozani.gov.gr | |
| ||
Կլիման չափավոր ցամաքային է՝ ցուրտ ու չոր ձմեռներով և շոգ ամառներով։ Կոզանին հունական ուղղափառ եկեղեցու Կոզանի մետրոպոլիայի կազմում է գտնվում։
Կոզանիի հյուսիսով է անցնում «Էգնատիոս» ավտոմայրուղին, իսկ 27-րդ ավտոմայրուղին քաղաքը կապում է Պտղոմայիսին։ «Ազգային 3-րդ» ճանապարհով Կոզանին կապվում է Լարիսային, իսկ «Ազգային 4-րդ» ճանապարհով՝ Ալեքսանդրիային։ «Ազգային 20-րդ» ճանապարհը քաղաքը կապում է Յանինա քաղաքին։ Կոզանիից 5 կմ արևելք գտնվում է օդանավակայան։