Կոդեքս (գիրք)
From Wikipedia, the free encyclopedia
Կոդեքս (լատին․՝ codex—«բուն», «կոճղ», իմա՝ գրելու համար նախատեսված փայտե տախտակներ[1]), գրքի պատմական անուններից մեկը։
Ժամանակակից գրքերն իրենց տեսքը ժառանգել են կոդեքսից։ Տեխնիկապես կոդեքսը տետր է, որը կազմված է գրելու համար նախատեսված և հավասարապես ծալակցված ու միմյանց կարված թերթերից՝ փափուկ կամ կոշտ (փայտե) կազմով։
Կոդեքսներն առաջին անգամ հայտնվել են Հռոմեական կայսրության արևելյան շրջաններում։ Սկզբնական շրջանում պատրաստվել են պապիրուսներից և մագաղաթից։ Կոդեքսի կիրառումն ընդլայնվեց նոր ժամանակաշրջանի առաջին դարերում հռոմեացի իրավաբանների և առաջին քրիստոնյաների շրջանում իր կոմպակտ լինելու և մեծածավալ տեքստերում անհրաժեշտ հատվածը հեշտ գտնելու հարմարության շնորհիվ․ դա այն էր, ինչից զուրկ էին թղթագլանները։
6-7-րդ դարերում կոդեքսը դառնում է գրքի հիմնական ձևը․ դա կապված էր մագաղաթի գործածության տարածման, թերթիկների նկարազարդման հետ[2]։ Միջնադարյան ձեռագիր կոդեքսների արտաքին տեսքի ձևավորման ավանդույթները հսկայական նշանակություն են ունեցել տպագիր գրքերի ձևավորման համար[3]։
«Կոդեքսներ» եղել են նաև Ամերիկայի բնիկ ժողովուրդների մշակույթում, որոնք ստեղծվել են մինչ իսպանական արշավանքները և վաղ գաղութացման ժամանակաշրջանը։ Մեքսիկական կոդեքսները կարված չեն․ դրանք ամբողջական թղի կտորներ են՝ օրինաչափորեն կցված միմյանց։