Կոբե
From Wikipedia, the free encyclopedia
Կոբե (ճապոներեն՝ 神戸市), քաղաք և նավահանագիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավում, Ներքին Ճապոնական ծովի Օսակայի ծոցի ափին[2]։ Հիոգո պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է, VIII դարից սկսած՝ Ճապոնիայի գլխավոր նավահանգիստներից մեկը:Միջազգային առևտրի կենտրոն է։ Ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես 150 միլիոն տոննա (երկրի արտաքին առևտրային շրջանառության 1/3 մասը)։ Կոբեն նաև արդյունաբերական խոշոր կենտրոն է. այստեղ գործում են մետաղաձուլական, մեքենաշինական (հիմնականում նավաշինական), ռազմական, քիմիական, տեքստիլ արդյունաբերության նշանակալի կարողություններով ձեռնարկություններ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կոբե | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Ներքին բաժանում | Հիգաշինադա-կու, Նադա-կու, Հյոգո, Նագատա-կու, Սումա-կու, Տարումի-կու, Կիտա-կու, Տյուո-կու և Նիշի-կու | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1889 թ. | ||||
Մակերես | 552 230 000 քառակուսի մետր | ||||
Բնակչություն | ▼1 521 707 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Փոստային դասիչ | 650-8570 | ||||
Պաշտոնական կայք | city.kobe.lg.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Քաղաքը եղել և մնում է պաշտամունքային կարևոր կենտրոն, որը հռչակվել է սինտոիստական իր երեք սրբավայրերով (Իկուտա, Նագատա, Մինատոգավա)։ XIX դարի կեսերից դարձել է երկրի նորացման, արդյունաբերության զարգացման, արհեստական մարգարիտների արտադրության գլխավոր օջախներից մեկը։ Թեև 1955 թվականի երկրաշարժի հետևանքով մեծ ավերածությունների է ենթարկվել, կարողացել է կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր ներուժը։
2005 թվականի տվյալներով Կոբեի բնակչության թվաքանան անցել է մեկուկես միլիոնից, իսկ Օսակայի, Կիոտոյի և այլ բնակավայրերի հետ ստեղծած Կեյհանսին ագլոմերացիայում ապրողների թիվն անցել է 17,4 միլիոնից[3][4]։
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է «Նիհոն սյոկի»-ում («Ճապոնական տարեգրություն»), 201 թվականին Իկուտայի սրբավայրի հիմնվելու առնչությամբ[5][6]։