![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Adrien_Guignet_-_Retreat_of_the_ten_thousand.jpg/640px-Adrien_Guignet_-_Retreat_of_the_ten_thousand.jpg&w=640&q=50)
Կյուրոս Կրտսեր
From Wikipedia, the free encyclopedia
Կյուրոս Կրտսեր (ծն. թ. անհտ. - մ.թ.ա. 401), պարսից արքա Դարեհ II-ի կրտսեր որդին է։ 408 թվականից՝ փոքրասիական սատրապությունների (Լիդիա, Մեծ Փռյուգիա, Կապադովկիա) փոխարքան էր։ Հոր մահից (404 թվական) հետո ապստամբել է թագավոր հռչակված եղբոր՝ Արտաքսերքսես II-ի դեմ գահին տիրելու նպատակով։ 401 թվականին Սարդես քաղաքից, բազմահազարանոց զորքով (այդ թվում՝ 10 հզ հույն վարձկաններ) արշավել է եղբոր դեմ, սակայն Բաբելոնի մոտ, Կունաքսա վայրում, պարտություն է կրել և սպանվել։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրոս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կյուրոս Կրտսեր, Ծնվել է ...
Կյուրոս Կրտսեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Մահացել է | մ. թ. ա. 401 |
Մահվան վայր | Battle of Cunaxa |
Մասնագիտություն | սպա |
Ամուսին | Aspasia the Younger? |
Ծնողներ | հայր՝ Դարեհ II[1], մայր՝ Պարիսատիս[1] |
Զբաղեցրած պաշտոններ | սատրապ |
Փակել
Կյուրոսին օժանդակած 10 հզ հույները Հայաստանի վրայով դուրս են եկել Սև ծով և մեկնել հայրենիք։ Այս դեպքերը մանրամասն շարադրված են Քսենոփոնի «Անաբասիս» երկում։