From Wikipedia, the free encyclopedia
Կլերոն (Clairon, իսկական անունը և ազգանունը՝ Կլեր ժոզեֆ Իպոյիտ Լերիս դե Լատյուդ, Leris La Tude, հունվարի 25, 1723[1][2][3], Condé-sur-l'Escaut - հունվարի 29, 1803[1][2], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասանուհի։ 1737—1743 թվականներին հանդես է եկել Ռուանի, Լիլի և այլ քաղաքների թատերախմբերում։ 1743—1766 թվականներին եղել է «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնի դերասանուհի։ Լուսավորական կլասիցիզմի խոշոր ներկայացուցիչ Կլերոն աշխատել է Վոլտերի ղեկավարությամբ, հռչակվել է Էլեկտրա, Իդամե, Ամենաիդա (Վոլտերի «Օրեսա», «Չինացի որբը», «Տանկրեդ») ողբերգական դերերի կատարումով։ Պայքարել է արիստոկրատական թատրոնի սեթևեթության դեմ, ձգտել կերպարի հոգեբանական անհատականացման, բարենորոգել ողբերգական դեկլամացիան, բեմական հանդերձանք ներմուծել պատմական և ազգագրական մանրամասներ։ Կլերոնի արվեստը վերլուծել և բարձր է գնահատել Դենի Դիդրոն «Պարադոքս դերասանի մասին» գրքում։
Ծնվել է | հունվարի 25, 1723[1][2][3] |
---|---|
Ծննդավայր | Condé-sur-l'Escaut |
Մահացել է | հունվարի 29, 1803[1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Joseph-Alphonse-Omer de Valbelle? և Alexander, Margrave of Brandenburg-Ansbach? |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.