![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/Cleanthes_from_L._Annaei_Senecae_philosophi_Opera%252C_1605%252C_title_page_detail.png/640px-Cleanthes_from_L._Annaei_Senecae_philosophi_Opera%252C_1605%252C_title_page_detail.png&w=640&q=50)
Կլեանթես
From Wikipedia, the free encyclopedia
Կլեանթես (հունարեն՝ Κλεάνθης, մ. թ. ա. 331[1][2][3], Ասոս[4][5] - մ. թ. ա. 232[1], Աթենք), Ասոսցի, հույն Ստոիկ փիլիսոփա և բռնցքամարտիկ, Զենոն Կիտիոնացու հետնորդ, Ստոիկյան դպրոցի երկրորդ ղեկավար (գիտնական) Աթենքում։ Ի սկզբանե նա Աթենք էր եկել որպես բռնցքամարտիկ, որտեղ սկսել էր փիլիսոփայությամբ զբաղվել՝ լսելով Զենոնի դասախոսությունները։ Նա իր ապրուստը հոգացել է՝ գիշերները ջուր բաժանելով տեղի բնակչությանը։ Զենոնի մահից հետո Ք.ա. 262 թվականին նա դարձել է Ստոիկյան դպրոցի ղեկավարը, պաշտոն, որը նա զբաղեցրել է հաջորդ 32 տարիների ընթացքում։ Կլեանթեսը հաջողությամբ պահպանել և զարգացրել է Զենոն Կիտիոնացու ուսմունքները։ Ստոիկյան ֆիզիկայում նա նոր գաղափարներ է առաջարկել, իսկ ստոիցիզմը զարգացրել է մատերիալիզմի և պանթեիզմի սկզբունքներին համապատասխան։ Կլեանթեսի գրվածքներից մեզ հասած հատվածներից ամենամեծը Զևսի հիմնն է։ Նրա աշակերտներից էր Քրիսիպոսը, ով հետագայում դարձել է ամենակարևոր ստոիկ մտածողներից մեկը։
![]() | |
Ծնվել է | մ. թ. ա. 331[1][2][3] Ասոս[4][5] |
Մահացել է | մ. թ. ա. 232[1] Աթենք ինքնասպանություն |
Քաղաքացիություն | Ասոս |
Ուղղություն | Ստոիցիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա, բռնցքամարտիկ և գրող |
Պաշտոն(ներ) | Աթենքի Ստոիկյան Դպրոց |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ուսուցիչ | Զենոն Կիտիոնացի և Կրատես Թեբեացի |
Աշակերտներ | Քրիսիպոս և Sphaerus? |
![]() |