հարավկորեացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Կիմ Սո-հյուն (հանգըլ` 김수현, անգլ.՝ Kim Soo-hyun հունվարի 25, 1985[1], Սեուլ, Հարավային Կորեա), առավել հայտնի է Կլաուդիա Կիմ Շամպին (անգլ.՝ Claudia Kim Shampine) անվամբ, կորեա-ամերիկացի դերասանուհի և մոդել[2]։
Կլաուդիա Կիմ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 25, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն՝ | Հարավային Կորեա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել |
IMDb։ | ID 2263791 |
Կիմը ծնվել է 1985 թվականի հունվարի 25-ի Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Մանկության վեց տարիները անցկացրել է ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել է Հարավային Կորեա[3]։ Միջնակարդ դպրոցում երազում էր միջազգային իրավաբան դառնալ, իսկ ավագ դպրոցում նա հույս ուներ հեռուստահաղորդավար դառնալ։ Կիմը ոգեշնչվել է CNN հեռուստաալիքում տեսնելով հաղորդավարուհի Կարունա Շինշոյին[4]։ Կրթությունն ավարտել է արտասահմանում, որ իրականացնի իր` հեռուստահաղորդավարուհի դառնալու երազանքը և ընդունվել է Ewha Womans University համալսարան։ Ընդունվելով՝ նա երեք տարի աշխատել է որպես լրագրող և հաղորդավար՝ դպրոցում գործող անգլերեն «Ewha Voice» ամսագրում[5]։ Նա նաև աշխատել է որպես Korea Times ամսագրի և Arirang TV հեռուստաընկերության պրակտիկ լրագրող[4]։
Բացի այդ, նրա երաժշտության, ֆիլմերի և այլ բնակավառներում ունեցած հետաքրքրությունները հանգեցրեց նրան, որ նա Կորեա-չինացի սուպերմոդելների մրցույթին մասնակցելու հայտ ուղարկեց[5][6]։
2005 թվականի հաղթել է Կորեա-չինացի մոդելների մրցույթում։ Կիմն առաջին հաղթողն էր, որը երբեք մոդել չէր աշխատել։ Այդ ժամանակվանից նրան հետաքրքրում էին գերմանական նորաձևության ցուցադրությանն մասնակցելը, ինչպես նաև զբաղվել է դերասանական վարպետությամբ[7]։
2006 թվականին իր դերասանական դեբյուտն է կատարել «Խաղի թագուհի» հեռուստասերիալում[5][8]։ Նույն թվականին նա հաղթել է SBS-ի դրամա մրցանակաբաշխության «Նոր աստղ» մրցանակը[9]։
Հետագայում նկարահանվել է «Ուղեղ» (2011) բժշկական դրամայում և «7th Grade Civil Servant» (2013) լրտեսական կատակերգությունում, ինչպես նաև գլխավոր դեր է կատարել «Standby» (2012) սիթքոմում։ Կիմը միջազգային ուշադրության է արժանացել, նկարահանվելով Նեթֆլիքսի «Մարկո Պոլո» (2014) հեռուստասերիալում և «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» (2015) ֆիլմում[10]։
2018 թվականին Կիմը կատարել է Նագայինայի դերը «Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմում[11]։
2019 թվականի դեկտեմբերի 14-ին Կիմն ամուսնացել է կորեա-ամերիկացի բիզնեսմեն Մեթյու Շամպինի հետ[12][13]։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ | Ծան. |
---|---|---|---|---|---|
2015 | Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը | Avengers: Age of Ultron | Հելեն Չո | [14][15][16][17][18][19][20] | |
Հավասարները | Equals | «Կոլեկտիվ» | Հնչյունավորում | [21] | |
2017 | Մութ աշտարակ | The Dark Tower | Արա Չեմպինյոն | [22] | |
2018 | Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդևալդի հանցագործությունները | Fantastic Beasts: The Crimes of Grindelwald | Նագայինա | [23][24][25] |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Հեռուստաալիք | Ծան. |
---|---|---|---|---|---|
2006-2007 | Խաղի թագուհի | Queen of the Game | Փաք Ջո-վոն | SBS | |
2010 | Փախստականը. Պլան Բ | The Fugitive: Plan B | Սոֆի | KBS2 | |
2011 | Ռոմանտիկ քաղաք | Romance Town | Հուանգ Ջո-վոն | ||
2011-2012 | Ուղեղ | Brain | Անգ Յու-ջին | ||
2012 | Standby | Կիմ Սո-հյուն | MBC | ||
2013 | 7th Grade Civil Servant | Կիմ Մի | [26] | ||
2014-2016 | Մարկո Պոլո | Marco Polo | Հուտուլուն | Նեթֆլիքս | [27] |
2016 | Հրեշ | Monster | Յո Սոնգ | MBC | [28] |
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
2005 | Կորեա-չինացի սուպերմոդելների մրցույթ | Չկա տվյալ | Չկա տվյալ | 1 | |
2006 | SBS դրամա մրցանակաբաշխություն | Նոր աստղ մրցանակ | Խաղի թագուհի | Հաղթանակ | [29] |
2012 | MBC Entertainment Awards | Գերազանցության մրցանակ, դերասանուհի կատակերգությունում / սիթքոմում | Standby | Հաղթանակ | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.